Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ունենք շուրջ 4 տասնյակ քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնց նկատմամբ նաեւ հայտարարվել է հետախուզում. գլխավոր դատախազ

01/11/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական եւ վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից յուրաքանչյուր առանձին դեպքին տրվել է իրավական գնահատական: «Արմենպրեսը» հաղորդում է, որ այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր  դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրեական գործերի ընթացքին:

«Այսօր արդեն մեր քրեական գործով ձեռք բերված ապացույցներով մենք մի քանի ուղղություններով համապատասխան քրեական հետապնդումներ ունենք: Դրանք վերաբերում են ինչպես ագրեսիվ պատերազմ սանձազերծելուն, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, արգելված զինատեսակներով, արգելված պատերազմական միջոցներով պատերազմ վարելու կանոնները խախտելուն, դրանք վերաբերում են նաեւ հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելուն, վնասելուն, այդպիսիք վերաբերում են նաեւ գերեվարված հայ զինվորականների նկատմամբ խոշտանգումներին, անմարդկային վերաբերմունքի դրսեւորումներին, միջազգային ահաբեկչությանը եւ վարձկան ահաբեկիչների ներգրավմանը այդ պատերազմական գործողություններին:

Այդ գործերով քննության արդյունքներում այս պահի դրությամբ մենք ունենք շուրջ 4 տասնյակ քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնց նկատմամբ նաեւ հայտարարվել է հետախուզում: Ունեցել ենք նաեւ ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալված 2 վարձկան ահաբեկիչներ, որոնց նկատմամբ դատական ակտ ունենք արդեն, դատավճիռ է կայացվել, վերջիններս դատապարտվել են ցմահ ազատազրկման»,-նշել է Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով, կարող ենք միանշանակ պնդել՝ ամբողջ աշխարհում աներկբա ընդունված է, որ ռազմական գործողությունների ընթացքում թուրք-ադրբեջանական ուժերն իրենց կազմում ներգրավել եւ օգտագործել են վարձկան ահաբեկիչների: Նրա խոսքով, դա հայկական կողմին հնարավորություն տվեց հատկապես ռազմական գործողությունների ավարտից հետո, առավել ակտիվացնել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, հատկապես տարածաշրջանում այդ մարդկային չարիքի՝ ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու ուղղությամբ:

«Դրա մասին մեր հատկապես ստրատեգիական գործընկերներից հստակ դիրքորոշում են հայտնել ՌԴ պատկան մարմինները, ընդամենը օրեր առաջ Հայաստանում էր գտնվում իմ հրավերով ԻԻՀ գլխավոր դատախազը: Շատ պարզ լեզվով դրա՝ այդ փաստի, եւ այդ փաստի դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու մասին հստակ արտահայտվեց նաեւ Իրանի իմ գործընկերը»,-նշել է գլխավոր դատախազը:

Անդրադառնալով վերջերս Ռուսաստանի իր պաշտոնակցի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ եռակողմ հանդիպմանը՝  Արթուր Դավթյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ էության, տարածաշրջանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները եւ այդ մեխանիզմների մեջ իրենց ուրույն տեղն ունեն իրավական մեխանիզմները: Նա նկատել է, որ ՌԴ-ն ակտիվ ներգրավվածություն ունի այս գործընթացում եւ հատկապես հետպատերազմական հումանիտար հարցերի լուծման ոլորտում:

«Եվ ի պատիվ իմ գործընկերոջ՝ ՌԴ գլխավոր դատախազի, պետք է ասեմ, որ առաջին իսկ պահից ինքը նախաձեռնություն է ցուցաբերել հատկապես հումանիտար, իրավական բնույթ ունեցող հարցերով երկխոսություն սկսելու եւ ունենալով մեկ նպատակ, որպեսզի այդ բնույթի խնդիրները շատ արագ լուծվեն բոլորի համար կարծում եմ հասկանալի է մի բան, առանց հումանիտար խնդիրների լուծման, այսօր արծարծվող, նաեւ փաստաթղթերում առանձին շրջանառվող այլ համագործակցության, այլ ուղղություններով գործակցությունը միշտ էլ վտանգված է լինելու:

Եւ առաջին մեր եռակողմ հանդիպումը եղավ հունվար ամսին Մոսկվայում ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ, օրակարգն այդ պահին իմ կողմից բարձրացված եղել է այս տրամաբանության մեջ՝ հատկապես մեր գերիների վերադարձման հարցը: Իհարկե, ՀՀ-ն տարբեր մեխանիզմներով, տարբեր պետական ինստիտուտների համագործակցության արդյունքում է այս ուղղությամբ աշխատել, որովհետեւ սա առաջնահերթություն է եղել մեզ համար, որպես պայմանական արդյունք կարող ենք համարել այնքանը, որ դրանից հետո մենք բավականաչափ մեր ռազմագերիների վերադարձ ունեցել ենք:

Ցավոք, այս պահի դրությամբ, խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ կա ընդհանուր, բազմակողմ ընկալում, որ այդ խնդիրը ժամ առաջ պետք է լուծվի: Դրան հաջորդել է մեր 2-րդ հանդիպումը եւ վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Նոր Սուլթանում, այստեղ քանի որ գերիների լիարժեք  վերադարձ մենք չունեինք, կրկին առաջին խնդիրը իմ կողմից բարձրացված եղել է գերիների հարցը, սահմանային միջադեպերի հետ կապված հնարավոր եռակողմ մեխանիզմներ ձեւավորելու անհրաժեշտությունը, եւ դա բացատրել եմ այն պարզ, հասկանալի պատճառով, որ սահմանային յուրաքանչյուր միջադեպ, իսկ այդպիսի օրինակներ մենք շատ ենք ունեցել, միշտ էլ կարող են որեւէ կողմի կողմից գեներացվել եւ ցանկացած պահի ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանք ինչ կուլմինացիայի կարող են բերել:

Իմ առաջարկությունն ընդունվել է, ողջունվել է նախ իմ գործընկերոջ՝ ՌԴ գլխավոր դատախազի կողմից, համաձայնություն է տվել դրան նաեւ Ադրբեջանի գլխավոր դատախազը, եւ դրա արդյունքում պետք է արդեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքով ձեռք բերել պայմանավորվածություններ, իհարկե, սա էլ հեշտ չէ, սա, այս տեսակ շփումներն էլ շատ պարզ ու սահուն չեն ընթանում:

Վստահորեն կարող եմ ասել, որ դրան հաջորդող հիշարժան միջադեպերից մենք ունեցանք Արցախում՝ Մարտակերտի շրջանում, տրակտորի վարորդի սպանությունը, եւ մեր պայմանավորվածությունների շրջանակում մենք անմիջապես տեղեկատվությունը տվել ենք մեր ռուս գործընկերներին, ակնկալել ենք, որ նրանք  ադրբեջանական կողմի հետ քննարկումներ կսկսեն»,-նշել է Արթուր Դավթյանը։

Նա հավելել է, որ ստացել են պատասխան տեղեկատվություն, ու տեսնում են ռուս գործընկերներն ակտիվ կապի մեջ են: Արթուր Դավթյանի խոսքով, հայկական կողմը  պահանջները շատ հստակ է ձեւակերպել. նմանատիպ ցանկացած դեպքի առնչությամբ նշված մեխանիզմների դրական ազդեցությունը կլինի այն ժամանակ, երբ յուրաքանչյուր նման դեպք բացահայտվի, եւ մեղավորը պատասխանատվության ենթարկվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները «ճշգրտել են սլաքները» հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը վերացնելու հարցում

Հաջորդ գրառումը

Հերթական գինն է, որ վճարում ենք պարտության համար. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Որո՞նք են ձերբակալությունների պատճառները. junge Welt

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Հերթական գինն է, որ վճարում ենք պարտության համար. քաղաքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական