Կառավարության 3-րդ շենքը շրջափակված է։ Կարմիրբերետավորները եկել են, միջանցք բացել, որպեսզի նախարարությունների աշխատակիցները դուրս գան շենքից։
Հիշեցնենք, որ Դիմադրության շարժման մասնակիցները, ըստ ծրագրված գործողության, շրջափակել են Կառավարության 3-րդ շենքը։ Իշխան Սաղաթելյանը ասել է, որ պետական շենքերն են շրջափակում՝ ցույց տալու, որ Փաշինյանի կառավարությունն այլևս չկա։