Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ուղղափառ թուրքեր. Ռուսաստանում եկեղեցին պատրաստվում է ուղղափառ թուրքերի կոնգրեսին»

12/02/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այդ մասին փետրվարի 5-ի համարում նշել էր Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի խոսափող «Հայ թերթ» կայքէջը՝ վկայակոչելով որպես սկզնաղբյուր «turkus.com»-ին: «Հայ թերթ»-ի «Ռուսաստանում եկեղեցին պատրաստվում է ուղղափառ թուրքերի կոնգրեսին» հոդվածը, «turkus.com»-ի նույն օրը, միևնույն խորագրով հրապարակած հոդվածի արտատպությունն է: Ի դեպ՝ հենց փետրվարի 5-ին «Ռուսական եկեղեցին «ուղղափառ թուրքերի կոնգրես է հրավիրում» վերնագրով հոդված էր հրապարակել  նաև «haberrus.ru»նը: Այս երկու կայքերն էլ ռուսական են, որոնցից առաջինը հավանաբար «turkus.com»-ի թուրքական ծառայությունն է, իսկ երկրորդը՝ «haberrus.ru»-ի թուրքերեն տարբերակը: Նախքան հոդվածի բովանդակությունը ներկայացնելը, նշենք որ այսպես կոչված «ուղղափառ թուրքեր» կան նաև Թուրքիայում, որոնք քրիստոնեություն դավանելով հանդերձ՝ երկրում սերտորեն համագործակցել են թուրքական «խորքային պետության» մութ կառույցների հետ:

Ահա թե ինչ է գրել «turkus.com»-ի թուրքական ծառայությունը. «Մոսկվայի պատրիարքարանը պատրաստվում է կազմակերպել «ուղղափառ թուրքերի կոնգրես» թեմայով մի միջոցառում: Անդրադառնալով այդ հարցին՝ «Nezavisimaja gazeta»-ն տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցված շրջաններում և նախկին ԽՍՀՄ-ի թյուրքական հանրապետություններում ծառայող ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսության (թեմ) ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում՝ քննարկելու  «ուղղափառ թուրքերի կոնգրես»-ի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպմանը մասնակցել են Ալթայի երկրամասից, Հյուսիսային Կովկասից, Յակուտիայի և Թաթարստանի հանրապետություններից, Ուզբեկստանից ու Ղազախստանից ռուս եպիսկոպոսներ: (Դա, ըստ «haberrus.ru»-ի, հրավիրվել է Ռուսաստանի հոգևոր մայրաքաղաք Սերգիև Պոսադում (Զագորսկ), որը ռուս ուղղափառ եկեղոցու կենտրոնն է, ինչպես նաև Ռուսաստանի պատրիարքի նստավայրը):

 «Nezavisimaja gazeta»-ն միաժամանակ ուշադրություն է հրավիրել Խորհրդային իշխանությունների՝  տարիներ շարունակ մահմեդական թյուքալեզու ժողովուրդներով բնակեցված վայրերում Ռուս ուղղափառ եկեղեցու միջոցով տարած միսիոներական աշխատանքների վրա և մատնանշել, որ հետխորհրդային շրջանում արդեն Ռուսաստանի Դաշնությունը նախկինում ԽՍՀՄ-ի մաս կազմող Միջին Ասիայում իր ազդեցությունն ամրապնդելու առաջադրանքով ձեռնամուխ է եղել բարձրացնել եպիսկոպոսությունների կարգավիճակը:

Վերոհիշյալ թերթը ընդգծում է, որ  վերջին երկու տարում ռուսական պետության տարբեր էթնիկ խմբավորումների աջակցությանն ապավինելու  կարիքը նկատելի աճել է, այս իսկ պատճառով երկրի բաձրաստիճան ղեկավարները ելույթներում սկսել են հաճախակի ընդգծել էթնիկ խմբավորումների և դավանանքների միջև համերաշխության հաստատման անհրաժեշտությանը:

Ըստ ռուսական թերթի՝  ՌԴ ղեկավարությունն այսպիսի մոտեցման է հանգել Բաշկիրիայի և Յակուտիայի բողոքի վերջին ցույցերի, ինչպես նաև Մախաչկալայի օդակայանի դեպքերի ազդեցության տակ, գնահատելով դրանցում առկա ապստամբության, ազգայնամոլության և ծայահեղականության դրսևորումները»:   

Հակոբ  Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՂ-ի նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված նոր տեղեկամատյանները հունվարի 26-ին փոխանցվել են Ադրբեջանին․ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Մալխաս Ամոյանը հաղթեց. նա եզրափակչում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025
Հոգևոր

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025
Միջազգային

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025
Միջազգային

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025
Հաջորդ գրառումը

Մալխաս Ամոյանը հաղթեց. նա եզրափակչում է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Երբ «լավագույն» արդյունքը դառնում է բժիշկների հեռացումը Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նորանշանակ տնօրենը գրանցել է իր առաջին «լավագույն»...

ԿարդալDetails

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական