Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 52 հարց, որից չի զեկուցվում 49-ը: Եվս մեկ հարց գաղտնի է։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանելու մասին,
– Զբոսաշրջային ավտոբուսների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը, չափորոշիչները, որակավորման վկայականի ու նշանի ձևերը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը սահմանելու մասին,
– «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված թիվ CAM 1030 01 վարկային համաձայնագրի փոփոխություն N 1»-ի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
– «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
– Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին և այլ հարցեր։




