Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Ուկրաինան հակառուսական սադրանք է նախապատրաստում թունավոր նյութերի կիրառմամբ. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի հատուկ ծառայությունները թունավոր նյութերի կիրառմամբ հակառուսական սադրանք են նախապատրաստում, այդ նպատակով քիմիական նյութերի խմբաքանակ է ձեռք բերվել Գերմանիայից։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակը համակարգում է ազգային հետախուզական ծառայությունների գործողությունները՝ թունավոր նյութերի կիրառմամբ հակառուսական սադրանք կազմակերպելու համար։

«Հաշվի առնելով սիրիական հակամարտության փորձը` ենթադրվում է, որ Ռուսաստանի զինված ուժերին քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրելը թույլ կտա հակառուսական նոր արշավ սկսել ՄԱԿ-ի կառույցներում և համաշխարհային լրատվամիջոցներում»,- ասել է Կիրիլովը ԱՄՆ–ի ռազմակենսաբանական գործունեությանը նվիրված ճեպազրույցում։