Ուկրաինան ակնկալում է 2024 թվականին ԵՄ-ից ստանալ 16 միլիարդ եվրո՝ «Ուկրաինայի հիմնադրամ» ծրագրի շրջանակներում. հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Այս տարի մենք ակնկալում ենք ստանալ 16 միլիարդ եվրո»,- գրել է Շմիգալը սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին մեղադրել էր Եվրամիությանը ուկրաինական բանակին զինամթերք տրամադրելու հետ կապված խնդիրների մեջ՝ այն անվանելով Եվրոպայի խայտառակություն։