Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին ռուսական տարածքները ATACMS-ով հրթիռակոծելու թույլտվության համար

23/06/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուկրաինայի իշխանությունները ճնշում են գործադրում ԱՄՆ-ի վրա, որպեսզի թույլտվություն ստանա ATACMS հրթիռներով հարձակումներ իրականացնել ռուսական տարածքների վրա։

 ՏԱՍՍ-ին հղումով՝ Associated Press-ը հայտնում է, որ  ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ Ռուսաստանի խորքերում գտնվող օդանավակայաններին հարվածելու թույլտվություն ստանան։  Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները գործակալության հետ զրույցում հայտարարել են, որ առանց համապատասխան թույլտվության, իրենց «ձեռքերը կապված են»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 31-ին հաստատել է՝ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է, որ  ԱՄՆ-ն ռազմական հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքում։  Բլինքենը հավելել է, որ  խոսքը միայն Խարկովի մոտ գտնվող Ռուսաստանի տարածքների մասին է։ Միաժամանակ նա չի բացառել, որ ռուսական տարածքի վրա ամերիկյան զենքի հարձակումների շրջանակը կավելանա։

 Գերմանիայի նախարարների կաբինետը հայտարարել է, որ գերմանական զենքը կարող է օգտագործվել Խարկովի մարզում Ռուսաստանի կողմից «հարձակումներից պաշտպանվելու համար»։ Սակայն ներկայումս իրենց զենքի կիրառման սահմանափակումների հարցում արևմտյան երկրների միջև միասնականություն չկա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 28-ին նշել է, որ ժամանակակից հարվածային համակարգերի թիրախային հարձակումները կատարվում են հեռահար կամ ավտոմատ կերպով «առանց ուկրաինացի զինվորականների ներկայության»: Դա անում են նրանք, ովքեր այդպիսի  համակարգեր են արտադրում և մատակարարում Ուկրաինային. ընդգծել է Պուտինը։ Նա զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է «իմանան, որ կրակի հետ են խաղում»։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 31-ին ասել է, որ Ուկրաինա մատակարարվող հեռահար զենքերն արդեն «ուղղակիորեն վերահսկվում են ՆԱՏՕ-ի երկրների զինվորականների կողմից», և նման գործողությունները կարող են պատասխան հարվածների պատճառ դառնալ։

Ինչպես մայիսի 31-ին գրել է The Wall Street Journal-ը, ԱՄՆ վարչակազմը աշխարհագրորեն սահմանափակել է ամերիկյան զենքի օգտագործումը Ռուսաստանի դեմ, որպեսզի Ուկրաինայում հակամարտությունը չվերաճի Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ուղիղ բախման։ Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ-ը հավանություն է տվել GMLRS հրթիռների, HIMARS բազմակի հրթիռային համակարգերի և հրետանային համակարգերի կիրառմանը հրամանատարական  կետերում, զենքի պահեստներում և Ռուսաստանի տարածքում գտնվող այլ օբյեկտներում, որոնք օգտագործվում են Խարկովի ուղղությամբ հարձակում իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, ամերիկյան իշխանություններն արգելել են ավելի հեռահար ATACMS  հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքները հարվածելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարևոր է վերականգնել Իսրայելին ամերիկյան զենքի մատակարարումների նախկին ծավալը. Նեթանյահու

Հաջորդ գրառումը

Ի՞նչ անել, եթե ձեզ հանդիպել են թափառող ագրեսիվ շներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ անել, եթե ձեզ հանդիպել են թափառող ագրեսիվ շներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական