Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալվել են հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը նախապատրաստող խմբավորման անդամներ, հայտնում է РИА Новости-ն:
«Ահաբեկչական կազմակերպության անդամներն Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ ծրագրել են հասարակական գործիչ, հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։ Խմբավորման անդամներն ինքնախոստովանական ցուցմունքներ են տալիս»,- նշված է ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության՝ Սոլովյովի սպանությունն իրականացնելուց հետո խմբավորման անդամները նախատեսել էին թաքնվել արտասահմանում։