Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն հայտարարել է, որ Բրյուսելում անցկացված Եվրոպական խորհրդի ժամանակ շատ է խոսվել Ուկրաինան սպառազինելու մասին, բայց գրեթե չի քննարկվել ուկրաինական հակամարտության դադարեցումը, որը տանում է Եվրոպան դեպի անդունդ։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելվ BNR ռադիոկայանին։
Բուլղարիայի նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում ուժային ճանապարհով խաղաղության հասնելու Եվրոպայի դիրքորոշումն անիրատեսական է թվում։