Ուլնեցի-Ռուբինյանց նոր ճանապարհը կմեղմի հոսքը դեպի Քանաքեռ զեյթուն, ապա Արաբկիր: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հարությունյանը։
«Անպայման չի, որ դեպի այդ շրջաններ երթեւեկեն Աճառյան փողոցով, հնարավորություն կունենան միանգամից մտնել Ուլնեցի փողոց եւ շարունակել իրենց երթեւեկությունը դեպի Քանաքեռ Զեյթուն եւ Արաբկիր»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ այդ ճնապարհի կառուցման համար այդ հատվածը ճանաչվել է հանրային գերակա շահ Արմեն Հարությունյանն ասաց. «Կան գերակա շահի 50 սուբյեկտներ, որոնց մասով կա կառավարության գերակա շահի ճանաչման պրոցես: Մեր քաղաքացիները ծանուցվել են դրա մասին: Օրենքով սահմանված կարգով, ըստ ժամանակացույցի կսկսվեն նրանց հետ բանակցային աշխատանքները:
Ժամանակավրեպ է ասել՝ կլինեն դժգոհություններ, թե ոչ: Եթե լինեն, օրենքով սահմանված կարգով դրանք էլ կքննարկենք»: