Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որևէ ճշգրիտ հաշվարկ չկա. իրենց չինովնիկները միայն սիրում են սխալ հարց տալ ChatGPT-ին և այդ սխալ հարցի համար սխալ պատասխան ստանալ. Պիպոյան

29/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրային տրանսպորտի սակագնի թանկացման, այնուհետև մեկ ուղղության համար 150 դրամ սահմանելու, 10-անգամյա ուղևորափոխադրամն փաթեթի գինը 2200-ից 1500 դրամ իջեցնելու գործողություններում տրամաբանության բոլոր շղթաները խախտված են, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Որովհետև, երբ քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ մեկ ուղևորությունը 300 դրամ է, իսկ 10 ուղևորությունը՝ 2200 դրամ, հասկանում ես, որ 10 ուղևորությունը պետք է լինի մի քիչ ավելի մատչելի, քան մեկանգամյա տոմսը։ Սա նորմալ տրամաբանություն է։ Բայց հետո, երբ մեկ ուղղությունը սահմանում ես 150 դրամ, նույն տրամաբանությամբ պետք է վերանայես նաև 10-ի գինը, այսինքն՝ եթե մեկ ուղևորությունը 150 դրամ է, 10-ը պետք է լինի ոչ ավելի, քան 1300-1350 դրամ»,- ասաց մեր մեր զրուցակիցը։

Բաբկեն Պիպոյանը հիշեցրեց՝ քաղաքային իշխանություններն ի սկզբանե հայտարարում էին, որ անհնար է տրանսպորտի գինը չթանկացնել, սակայն հիմա զեղչեր են կիրառում ամսական, տարեկան, եռամսյակային փաթեթների վրա։

«Հիմա հարց է առաջանում. իսկ բյուջեի փոփոխություն բերո՞ւմ եք, թե հնարավոր է առանց բյուջեի փոփոխության։ Դեռ որ բյուջեի փոփոխության մասին խոսք չկա, այսինքն՝ բյուջեով հնարավոր է։ Այդ  դեպքում չի՞ ստացվում, որ ավել էիք հավաքագրում։

Ես ի սկզբանե ասում էի՝ չկան հաշվարկներ, ընդամենն այստեղից-այնտեղից լսված թվեր են հայտարարվում։ Որևէ մոդելավորում, ճշգրիտ հաշվարկ չկա։ Ինչպես իրենց չինովնիկներն են սիրում անել, կարելի է  սխալ հարց տալ ChatGPT-ին և այդ սխալ հարցի համար սխալ պատասխան ստանալ։ Բայց պետք է մոդելավորված, ճիշտ հարցերով ու պատասխաններով առաջ գնալ, ինչը մենք այս պահին չունենք»,- ասաց Պիպոյանը։

Այս իրավիճակը, ըստ մեր զրուցակցի, նման է հետևյալին. չինարեն չիմացող մարդը որոշում է չինարեն դասավանդել։ Եթե նա մինչև համապատասխան հայտարարություն տարածելը փորձի գոնե 10 չինարեն բառ սովորել, մի քանիսի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե տվյալ անձը տիրապետում է չինարենին, բայց իրականում նա այդ լեզվին չի տիրապետում։

«Հիմա, երբ տրանսպորտային համակարգի այբբենարանը չիմացողները փորձում են այդ ոլորտը բարեփոխել, առավելագույնը կարող են տպավորություն ստեղծել, թե տիրապետում են այդ գործին, բայց իրական արդյունք դրանից չի կարող լինել»,- ամփոփեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Հիշեցնենք՝ երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ տրանսպորտի գինը սահմանվում է 150 դրամ՝ մեկ ուղևորության համար:

Երևանի նախկին քաղաքապետ Հակ Մարությանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ժողովրդի պահանջը մնում է նույնը՝ մեկ ուղևորությունը՝ 100 դրամ: «Փետրվարի մեկից՝ բոյկոտ», -գրել էր նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայրամովը 7 երգ գիտի, 7-ն էլ… «Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներն ու ռեւանշիստական ​​միտումներն անհանգստության տեղիք են տալիս»

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Բոյկոտը շարունակվում է. «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը ներկայացնում է մանրամասներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին՝ որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Նորություններ

Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի, կարծիքի ու նախասիրությունների վրա. Տիգրան Աբրահամյան

01/11/2025
Նորություններ

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

01/11/2025
Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Բոյկոտը շարունակվում է. «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը ներկայացնում է մանրամասներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական