Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
հովիկ աղազարյանը անասնաֆերմայի ընդամենը հերթական այցելուն է:
Իսկական վտանգը ոչ թե խոսնակներն են, այլ` թշնամու մարդը Հայաստանում:
Անկասկած է, անվիճելի է, որ Հայկական հարցը հօգուտ թշնամու լուծելու քայլեր է ձեռնարկելու` առհավետ թաղելով Հայաստանի ապագա ունենալու որևէ հնարավորություն:
Եվ մենք արժանի ենք դրան, որովհետև մատաղացու գառան պես թույլ ենք տալիս հակահիգիենիկ ոչնչություններին` բռնաբարելու հազարամյակների պատմություն և ժառանգություն, կործանելու հազարամյակների մի ազգ և ոչնչացնելու հազարամյակների մի պետություն:
Որևէ կասկած չունեմ, որ Թուրքիայի հերթական պատվերով սա հստակ քայլեր է ձեռնարկելու` ոչնչացնելու մեր իրավական բոլոր իրավունքները մեր կորցրածի և իսկական սահմանների նկատմամբ` թշնամու հաղթանակը Հայաստանի հանդեպ դարձնելով կատարյալ և ամբողջական:
Որևէ կասկած, որևէ գրամ անվստահություն անգամ չունեմ, որ գնում է այդ ճանապարհով:
Չունեմ նաև որևէ կասկած, որ տեղի է ունեցել կազմակերպված, պլանավորված դավաճանությամբ պարտություն, որպեսզի դրա արդյունքում թուրքերն իրագործեն իրենց հազարամյա երազանքը` հենց այն` ինչի մասին ԱԽ այս վերջին նիստին ակնարկում է սա: