ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը քիչ առաջ ժամանել է հակակոռուպցիոն դատարան։ Նա 3 տարի կալանավորված էր եւ ընդամենը օրեր առաջ էր նրա խափանման միջոցը փոխվել տնային կալանքի:
«Որևէ ակնկալիք չկա այս դատական նիստից, սովորական ընթացքով դատական նիստը պետք է շարունակվի, վկաների հարցաքննություն է լինելու, տեսնենք թե կներկայանան վկաները, կամ ովքեր կլինեն»,- այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10–ին լրագրողների հետ զրույցում նշել է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Սովորական ընթացքով հարցաքննությունը տեղի կունենա։ Նախորդ նիստին է խափանման միջոց կալանքը փոխվել տնային կալանքով և գրավով։ Այս պահին որևէ ակնկալիքի հարց չկա էլ, որովհետև երեք ամիս ժամկետով է կիրառված տնային կալանքը։ Երեք ամիս լրանալուց հետո պետք է լրանալու ժամանակահատվածում պետք է քննարկվի երկարացվի թե չերկարացվի»,–ասաց ն։
Պաշտպանը նշել է, որ Միքայել Արզումանյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, որովհետև որևէ hանցանք չի կատարել. «մենք դատարանում փորձում ենք հիմնավորել, որ մեղադրանքներ անհիմն են»։
Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ըստ մեղադրանքի՝ նա, չունենալով նման լիազորություն, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։





