Նրանք բնավ էլ Մոսկվաբնակ չեն
Ամենաերջանիկ ռուսներն ապրում են Սվերդլովսկի, Նիժնի Նովգորոդի եւ Սամարայի մարզերում, ինչպես նաեւ՝ Թաթարստանում։ Այս մասին գրում է «Газета»-ն՝ իր հերթին հղում անելով «Rabota.ru» հարթակի հրապարակած տվյալներին։
Հետազոտություն-հարցման մասնակիցներին խնդրել են գնահատել իրենց երջանկությունը հինգ բալանոց սանդղակով՝ ըստ բնակության վայրի կլիմայի, ենթակառուցվածքների առկայության եւ հարմարության, ինչպես նաեւ՝ կարիերայի աճի եւ կրթութական հնարավորությունների։
Հարցման արդյունքները մասնագետներին հիմք են տվել պնդելու, որ ՌԴ յուրաքանչյուր 10-րդ քաղաքացի կարող է երջանիկ համարվել։ Իսկ ամենից երջանիկները՝ հարցվածբերի 22%-ը, ապրում են Եկատերինբուրգում եւ Սվերդլովսկի մարզում։
Ս․Վ․