Բնապահպան Նարինե Կիրակոսյանն ահազանգում է.
«Կարմիր գրքում» գրանցված կենդանու որս են արել ու գովազդում են՝ հրավիրելով Հայաստան բեզոարյան այծ խփելու:
Յութուբի «Տրոֆեյնայա օխոտա» ալիքը հրապարակել է մոտ 10 րոպե տևողությամբ ֆիլմ, որտեղ գովազդվում է «Կարմիր գրքում» գրանցված բեզոարյան այծի որսը լեռնային պայմաններում և դիպուկահարի հրացանով։
«ՀՀ բնապահպանության և ընդերք տեսչական մարմին,
տեղյա՞կ եք, կամ թույլտվություն տրվե՞լ է տվյալ անձին (որսորդի անունը Սերգեյ Մազուրկևիչ է)։ Իր ավարը ի՞նչ ճակատագիր է ունեցել։ Ընդունեք սա որպես ահազանգ «Էկո-մեդիա» բնապահպան-լրագրողների ցանցի կողմից։ Առանձին դիմում, խնդրում եմ, չպահանջել և բյուրոկրատիայի հետևից չընկնեք։ Տեսագրությունն արդեն ահազանգ է»,- ահազանգում է բնապահպանը: