Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Որոշման պատճառաբանական մասից ցանկանում եմ մեջբերել երկու հանգամանք, որին սպասում են բոլորը». Էրիկ Ալեքսանյան

12/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էրիկ Ալեքսանյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ ստացել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից 2021 թվականի ապրլի 06-ին կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի 1-ին մասով ապօրինաբար հարուցված քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշումը։

Որոշման պատճառաբանական մասից ցանկանում եմ մեջբերել երկու հանգամանք, որին սպասում են բոլորը․ Առաջինը՝ ինչու Դատարանը քրեական հետապնդումը դադարեցրեց հենց հանցագործության դեպքի բացակայության հիմքով և երկրորդը՝ ինչպես է Դատարանն արձագանքել դատախազների փաստարկներին՝ Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Առաջին հարցի մասով Դատարանն իր որոշման մեջ, վկայակոչելով վերաբերելի նորմատիվ իրավական ակտեր, նշել է հետևյալը․ «Նկատի ունենալով, որ արարքը քրեականացնող նորմի բացակայության պայմաններում հնարավոր չէ փաստել հանցագործության հատկանիշներին համընկնող իրադարձության առկայությունը, որի շուրջ կարող են ծավալվել քրեաիրավական հարաբերություններ, դատարանը գտնում է, որ անվավեր ճանաչվելու հետևանքով ուժը կորցրած իրավադրույթի վրա հիմնված մեղադրանքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»։

Երկրորդ հարցի մասով Դատարանն իր որոշման մեջ կրկին վկայակոչելով վերաբերելի քրեդատավարական նորմեր և նախադեպային որոշումներ, իր որոշման մեջ արձանագրել է մասնավորապես հետևյալը․ «Դատարանը գտնում է, որ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության պայմաններում նոր մեղադրանք առաջադրելու հնարավորությունն արգելափակող իրավակարգավորումների սահմանադրականությունը վիճարկելու նախաձեռնությունը համատեղելի չէ արդարադատության գործառույթի հետ։

Դատարանի նման նախաձեռնությունը կհանգեցնի մրցակցության և անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտման, ինչն էլ հերթին կբերի արդար դատական քննության հիմնարար արժեքի առարկայազրկման։ Դատարանը փաստում է, որ սույն գործով ի հայտ եկած՝ վարույթը բացառող հանգամանքի առկայությունը ենթադրում է քրեական հետապնդումը դադարեցնելու անվերապահ պահանջ, որից ՇԵՂՄԱՆ հնարավորություն գործող իրավակարգավորումներով նախատեսված չէ, ուստի բացակայում է ուժը կորցրած քրեաիրավական նորմի հիման վրա համապատասխան մասով քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք»։

Դատախազների փաստարկների մասով Դատարանի դիրքորոշման հետ կապված՝ ցանկանում եմ տալ մի փոքր պարզաբանում։ Ուրեմն սիրելի ընկերներ, դատարանի վերը հիշատակված դիրքորոշումն այնքանով է իրավաչափ և ընդունելի, որքանով մրցակցային դատավարության ընթացքում դատարանի կարգավիճակի բնութագրական կողմերից մեկը հենց այն է, որ որպես քրեական գործը քննող անկախ և անկողմնակալ մարմին, դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի և պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը։ Տվյալ դեպքում սա նշանակում է, որ դատարանն երբեք չի կարող մեղադրանքի կողմի համար լինել հարմար միջոց, գործիք, ըստ ցանկության և ցանկացած ժամանակ մեղադրանքը փոփոխելու համար։

Ինչպես կասեր իմ գործընկեր Արամ Վարդևանյանը` «Վերջացել է»։ Փորձեք համակերպվել և ընդունել առկա իրողությունը»։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իլհամ Ալիևը հայկական ռազմավարի այգի է բացել Բաքվում

Հաջորդ գրառումը

Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում. Արմեն Մուրադյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025
Նորություններ

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025
Միջազգային

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են. Դավիթ Համբարձումյան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում. Արմեն Մուրադյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին․Իրեն Սուլթան համարող Էրդողանը կրկին իր ագրեսիվ...

ԿարդալDetails

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025

Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են. Դավիթ Համբարձումյան

18/06/2025

Սամվել Կարապետյանին հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով պետք է սերունդներ դաստիարակել. Ռուբեն Հայրապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական