Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որկորի նախապատվություն քարոզողը հիմա էլ հայ տղաներին է ծաղրում

16/01/2025
- Նորություններ, Վերլուծություն, Տեղական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մեր իրականության մեջ աղջիկներն ավելի որակյալ, եթե աշխատուժ ձևակերպենք,  որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները: Ես ինչ-որ առումով սկսել եմ մտածել, որ կապ ունի այս երևույթի հետ, որովհետև 15 տարեկանը լրանում է, դեֆորմացիայի պրոցես է սկսվում:

Ես ճանաչել եմ մարդկանց, որոնք մինչև զորակոչային խնդիրների առաջ կանգնելը, տաղանդավոր, հեռանկարային տղաներ էին, և ես համոզված էի, ակնհայտ էր, որ իրենք այս կյանքում մեծ ճանապարհ պետք է անցնեն: Բայց այն պահից, երբ կեղծիք կեղծիքի հետևից, և կեղծիքը փակելու համար՝ նոր կեղծիք, այդ մարդիկ այսօր ընդհանրապես մրցունակ չեն կյանքում: Շատ ցավալի է:

Սա Հայաստանում կրկնված հազարավոր, տասնյակ հարյուր հազարավոր դեպքեր են: Ընդ որում՝ մեր իրականության մեջ տղաներին հովանավորելու, «փշի-փշի» անելու, «բամբակի մեջ պահելու» երևույթը խայտառակ երևույթ է:

Իսկ աղջիկները այս բանից ազատ են: Ընդհակառակը, մենք իրենց համար անընդհատ ստեղծում ենք իրավիճակ, որ իրենք ապացուցելու բան ունեն, որովհետև իրենց ոչ մեկ չի հովանավորում, ոչ մեկ չի ասում՝ վայ, վայ, վայ, ճաշիկը, ճաշիկը կուտես, թե չես ուտի։ Սա խոր դեգրադացիա է առաջացրել, որը տեսանք նաև մարտական իրադրություններում: Հետո տեսնում ենք այդ մարտական իրադրությունները գնահատելու հանրային ընկալման մեջ:

Մենք այս պրոբլեմը պետք է լուծենք. մենք մեր տղաների 60 տոկոսին կյանքի մեկնարկում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում նրանց հետագա կյանքը: Այստեղ պարզ լուծումներ չկան: Մենք այսբերգի վերևի հատվածի մասին ենք խոսում, իսկ խորքում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք մեզ համար լրջագույն խնդիրներ են առաջացնում»,,-ասպիսի ելույթ է ունեցել Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը։

Բանակն արժեզրկածը, Հայրենիքի համար կյանքը չխնայած Հերոսներին արհամարհողը, հայ ժողովրդի բարոյահոգեբանական նսեմացման ծրագիրն իրագործողը, որկորի նախապատվություն քարոզողը, Ալիևի ամենօրյա կամակատարը հիմա էլ հայ տղաներին անվանարկելու, քննադատելու, ստորացնելու գործին է լծվել։

Արցախն Ադրբեջանին հանձնած ու Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու անզոր ինչ-որ կառավարիչ, որ թուրք-ադրբեջանական վախերի ֆոնին հրաժարվում է Պատմական Հայաստանից ու ՀՀ-ի խաղալիք-ստվարաթուղթը գրպանն է դրել, ինչպես մանրադրամն ու թաշկինակը կդներ, ձեռք է առնում հայ տղաներին։

Սրանից ավելի նսեմացուցիչ իրողություն կա՞ մեզ համար։

Փաշինյանը նաև ասել է. «Բանակից ազատվելու 30-ամյա պրոցեսի բերած շերտերը մենք ամբողջությամբ չենք գիտակցում. մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները. բոլոր առումներով՝ կրթության, ինտելեկտուալ, կազմակերպչական ստեղծարար աշխատանքի մեջ»:

Նրան պետք է հիշեցնել, որ սխալվում է, զրպարտում է, ստում է. հայ տղաները չեն խուսափել բանակից։ Հազարավոր դեպքեր կան. 44-օրյա պատերազմում զոհված տղաների մայրերը պատմում էին, թե ինչ խանդավառությամբ են իրենց որդիները մեկնել բանակ, ինչ հպարտությամբ են ասել՝ ես ծառայելու եմ իմ Հայրենիքին։

Իսկ այս զրպատիչ ստախոսը մոռանում է, որ իր կառավարման օրոք է բանակը զրոյացվել, բարոյալքման հոգաբանությունը տարածվել, իր օրոք է բանակում անպատժելիություն, խաղաղմոլություն, թմրամոլություն, անկառավարելի իրավիճակ ստեղծվել, որտեղ ինքնասպանությունների ու սպանությունների թիվը կտրուկ աճել է։

Իսկ հիմա իրեն իրավունք է վերապահում ձե՞ռք առնել, ծանակե՞լ մեր տղաներին, թե իբր չեն ուզում ծառայել բանակում։

Պահածդ բանակում, այո՛, իհարկե, չեն ուզենա ծառայել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶՈՒ-երում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության, ինչպես նաև այնտեղ տիրող բարքերի արդյունք է. Անահիտ Մանասյան

Հաջորդ գրառումը

Թրամփը կարող է ընդհանրապես չհիշել այս փաստաթղթի մասին կամ չկարևորել Հարավային Կովկասը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

Թրամփը կարող է ընդհանրապես չհիշել այս փաստաթղթի մասին կամ չկարևորել Հարավային Կովկասը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական