Ինչքան էլ դա զավեշտալի չլինի, բայց մենք, ընդդիմադիրներս, 3 տարի փորձում էինք լայն շրջանակներին բացատրել, որ Արցախը մեր անվտանգության երաշխիքն է։
Այսօր, երբ այդ երաշխիքը չկա, մենք արդեն բացատրում ենք, որ առանց Սյունիք Հայաստան ուղղակի չի լինելու։ Ինձ հաճախ են հարցնում, թե ի՞նչ կլինի, եթե նիկոլը վերարտադրվի։
Պատասխանեմ. որոշ ժամանակ անց մենք կռիվ ենք տալու Երևան քաղաքի համար։ Ավելին, բոլոր այն մարդիկ, որոնք թքած ունեին Արցախի ու Սյունիքի վրա, արդեն շուտվանից Հայաստանը լքած կլինեն, ու լուրջ դեմքով հայրենասիրության, իսկ իրենց դեպքում` նիկոլապաշտության, դասեր են տալու Հայաստանում մնացած մարդկանց։
Ահա թե ինչ է լինելու։
Հիմա էլ ընդդիմության մեջ են բոլորն իրենց վարչապետ հռչակում, կամ էլ փորձում են վնասել այլոց։ Ես ասել եմ, որ գալիք ընտրություններում ձայնս տալու եմ Նախագահ Քոչարյանին, քանզի այս պահին միայն ինքը կարող է կանգնեցնել այս կործանումը։ Լավ, ես կույր եմ, դուք ասեք, էլ ո՞վ։ Ով կարող է ստորացնել ալիևին բանակցային սեղանի շուրջ, ո՞վ։ Ումի՞ց է սարսափում ալիևը։ Ո՞վ կարող է Ռուսաստանի հետ կրկին հաստատել բարեկամական հարաբերություններ։ Ո՞վ կարող է կայունացնել տնտեսությունը։ Ով կարող է միջազգային լրջագույն ամբիոններից ներկայացնել մեր ժողովրդին, ո՞վ։ Հաշվի առեք, որ բոլոր այս գործառույթները իրականացնելու է մեկ մարդ։
Ինքներդ ձեզ տվեք այդ հարցերը, բայց եղեք անկեղծ, ու եթե կգաք այլ պատասխանի, ապա խնդրում եմ գրեք այդ մարդու անունը…
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։