Երեքշաբթի, Մարտի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ով է Մինասյան եղբայրներին մեղադրանք առաջադրող քննիչը. «Հրապարակ»

31/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր տեղեկացանք, որ Մինասյան եղբայրների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել․ «Սուրբ Աննա եկեղեցում միջադեպով վարույթի ընթացքում քրեական հետապնդումներ են հարուցվել՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Միքայել Մինասյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ Ծաղկազարդի ժամանակ Սուրբ Աննա եկեղեցի ներխուժած Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիկնազորի հետ երկվորյակ եղբայրները թեթեւ ընդհարում էին ունեցել, ընդ որում՝ հարված ստացել է եղբայրներից մեկը, սակայն մեղադրանք է առաջադրվել հենց նրանց։ Նրանցից մեկը փորձել է պատասխան հարված հասցնել, բայց բնականաբար՝ ոչինչ տեղի չի ունեցել։

Մենք տեղեկացանք, որ մեղադրանք առաջադրող ՔԿ քննիչը ընդդիմադիր հայացքներ ունեցող հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին է: Մենք կապ հաստատեցինք Հակոբկոխյանի հետ, հարցրինք` ճի՞շտ է, որ իր որդին է նման մեղադրանք առաջադրել 18-ամյա տղաներին:

Հիշեցնենք, որ Հակոբկոխյանը 2019 թվականին հացադուլ էր անգամ հայտարարել և Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, այժմ ինչպե՞ս է ստացվում, որ իր որդին նման քայլի է դիմել՝ հանուն իշխանության:

Հակոբկոխյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց, որ իր որդին քննիչ է, սակայն ասաց. «Ես տեղյակ չեմ էդ ամենից, ապեր ջան: Կներես, ես ոչ մի բանից տեղյակ չեմ, իմ տղան, հա, քննիչ ա, դե ասեցիր, ես իմացա, մերսի, ես հիմա մի հատ տեղ եմ, հետո կխոսանք»:

hraparak.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Երկիրն էլ կերար»․ Փաշինյանի նկարներով պաստառներ՝ Երեւանի տարբեր հատվածներում

Հաջորդ գրառումը

Վարչապետը, ով ցանկանում է Հայաստանին զրկել իր Անկախության հռչակագրից, հարձակվում է Եկեղեցու վրա և հերքում Արցախի պատմությունը. Ռոբերտ Ամստերդամ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա երիտասարդ կյանքեր խորտակելու վարպետ է․ Ալիսա Գևորգյան

31/03/2026
Նորություններ

Հունգարական սկանդալի հայաստանյան «հեռանկարները». Հակոբ Բադալյան

31/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Գևորգ Գևորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց

31/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վարչապետը, ով ցանկանում է Հայաստանին զրկել իր Անկախության հռչակագրից, հարձակվում է Եկեղեցու վրա և հերքում Արցախի պատմությունը. Ռոբերտ Ամստերդամ

31/03/2026
Հաջորդ գրառումը

Վարչապետը, ով ցանկանում է Հայաստանին զրկել իր Անկախության հռչակագրից, հարձակվում է Եկեղեցու վրա և հերքում Արցախի պատմությունը. Ռոբերտ Ամստերդամ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական