Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոստիկանների երեկվա արարքները կոպտորեն խախտել են միջադեպին ներկա երեխաների իրավունքները. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

14/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ 3 երեխաների ներկայությամբ ընտանիքի հորը Ոստիկանություն բերման ենթարկելու տեսանյութերի հրապարակումից անմիջապես հետո՝ երեկոյան, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, կապ է հաստատվել փաստաբանի հետ:

Փաստաբանը տեղեկացրել է, որ մի քանի տասնյակ, այդ թվում՝ զինված ոստիկաններ իր վստահորդների նկատմամբ գործադրել են բռնի ուժ, թույլ են տվել երեխաների իրավունքների կոպիտ խախտումներ: Այսօր առավոտյան փաստաբանը նոր ահազանգով հայտնել է, որ երեկ տեղի ունեցած միջադեպից հետո 5-ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է, գիշերը երեխան մի քանի անգամ փսխել է և զանգի պահին շտապօգնության մեքենայով նրան տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ու քննարկումներ երեկ ձերբակալված քաղաքացու, նրա կնոջ, 5-ամյա երեխայի, փաստաբանի, բժշկական կենտրոնի տնօրենի, երեխային բուժօգնություն տրամադրած բժշկի հետ:

Պարզվել է, որ երեխան այսօր առավոտյան բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ունեցել է սրտխառնոց, նախորդ գիշերվանից 5 անգամ փսխել է:

Բժշկական կենտրոն տեղափոխվելու պահին, ինչպես նաև դրանից հետո երեխան ցնցումների մեջ չի եղել:Բժշկական կենտրոնում երեխային ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ ներարկում: Այնուհետև, երեխայի ինքնազգացողությունը լավացել է: Հոսպիտալացման կամ հետագա բուժման ցուցում առկա չի եղել:

Ծնողները նշել են, որ բժշկական կենտրոնում իրենց նկատմամբ ցուցաբերել են պատշաճ վերաբերմունք, երեխային տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Ոստիկանների արարքների հետ կապված պարզվել է հետևյալը.

Երեկ մանկահասակ երեխաներին հատկապես վախեցրել է այն, որ մեծ թվով ոստիկաններ են եկել իրենց տուն, նրանց մի մասը եղել է զինված (զենքերն ակնհայտ նկատելի են եղել երեխաների համար) և քաշքշելով, հարվածելով տարել են իրենց հորն ու մորեղբորը, քանդել են իրենց տունը:

Երեխաներից ամենափորքը (5 տարեկան) գտնվել է հոր գրկում, երբ ոստիկանները կոպիտ քաշքշելով՝ երեխային հարկադրաբար իջեցրել են հոր գրկից և դուրս տարել տնից, հետո քաշքշելով՝ տարել են հորը, իսկ երեխան սկսել է լաց լինել: Այնուհետև, ոստիկաններն տնից քաշքշելով դուրս են հանել 10 և 13 տարեկան աղջիկներին, որոնք ևս անընդհատ լաց են եղել:

Բերման ենթարկելու ողջ ընթացքում երեխաներն անդադար լաց են եղել. այստեղ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ երեխաների հետ որևէ աշխատանք չի տարվել, որևէ աջակցություն չի ցուցաբերվել, երեխաների շահերի ապահովման որևէ քայլ չի արվել:

Երեխաների իրավունքների, նրանց շահերի տեսանկյունից հատկապես դատապարտելի է երեխաների ներկայությամբ ապամոնտաժման աշխատանքների իրականացումն այն էլ նման լարված մթնոլորտում, ինչպես նաև ոստիկանների նման կոպիտ վերաբերմունքը, երեխաների ներկայությամբ բռնության գործադրումն իրենց հոր նկատմամբ:

Ոստիկանները չեն չեզոքացրել երեխաների համար վտանգները. երեխաներին տնից դուրս հանելուց հետո 5-ամյա երեխան կրկին վազել և մուտք է գործել շինություն, որը տվյալ պահին նախատեսում էին ապամոնտաժել: Նման իրավիճակը լուրջ ռիսկեր ունի ոչ միայն երեխաների հոգեբանական վիճակի, այլ նաև ֆիզիկական առողջության համար: Օրինակ՝ ստեղծված խառնաշփոթ իրավիճակում հնարավոր էր, որ նախքան ապամոնտաժման աշխատանքները սկսելը ոստիկանները չնկատեին շինություն մուտք գործած երեխային:

Երեխաների հորը քաշքշելով բերման ենթարկելիս վերջինս, լսելով երեխաների լացը, խնդրել է իրեն թույլատրել մոտենալ և հանգստացնել նրանց, քանի որ երեխաները տվյալ պահին եղել են միայնակ, սակայն ոստիկանները չեն թույլատրել: Սա հատկապես դատապարտելի արարք է: Արդյունքում՝ հոգեբանական ծանր վիճակում գտնվող երեխաները շինության մոտակայքում կանգնած հետևել են ապամոնտաժման ամբողջ գործընթացին:

Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացին նշել է, որ իր երեխաները հատկապես վախեցել են բազմաքանակ՝ մի մասը զինված, 40-ից ավել ոստիկանների ներկայությունից:

Ինքը՝ ձերբակալված քաղաքացին, հայտնել է, որ Ոստիկանության ծառայողներն իր ձեռքերը ոլորելով և քարշ տալով իրեն տարել են դեպի ոստիկանական մեքենան, որի ընթացքում պառկեցրել են գետնին և հարվածել: Իր ձեռքերին առկա են քերծվածքներ, իսկ մեջքի և կողերի հատվածում մինչ այժմ ցավ է զգում: Բացի այդ, քաղաքացու պնդմամբ՝ բռնություն է գործադրվել նաև իր կնոջ եղբոր նկատմամբ: Նույնը նշել են նաև երեխաները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին նաև փոխանցվել են տեղեկություններ, որ Ոստիկանության ծառայողների հետ միասին երեկ նշված հասցեում են այցելել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: Փաստաբանի պնդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ եղել են ոգելից խմիչքի ազդեցության ներքո այն աստիճան, որ ակնհայտ է զգացվել պահվածքից ու ալկոհոլի հոտից:

Այս հանգամանքները նույնպես պետք է ստուգման ենթարկվենԵրեկ ձերբակալված քաղաքացին տեղեկացրել է, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնում գտնվել է մոտ 2 ժամ, որի ընթացքում իրեն չեն պարզաբանել բերման ենթարկելու հիմքերը, իր իրավունքներն ու պարտականությունները, միայն վերջում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել, որի բովանդակությանը ծանոթ չէ:

Առանձնազրույցների ընթացքում փաստաբանը և քաղաքացին տեղեկացրել են, որ թե՛ Ոստիկանության ծառայողները, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները երեխաներից անգամ չեն հետաքրքրվել՝ արդյո՞ք նրանք ունեն բնակվելու այլ վայր: Միաժամանակ, փաստաբանի պնդմամբ, շինության ապամոնտաժմանը նախորդող ժամանակահատվածում, ինչպես նաև ապամոնտաժման ընթացքում, անչափահասների այնտեղ գտնվելու հանգամանքի հաշվառմամբ, ներկա չեն եղել, օրինակ, ո՛չ հոգեբան, ո՛չ մանկավարժ:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ կոնկրետ այս հայտարարությունը չի վերաբերում շինության ապամոնտաժման, ներառյալ՝ այնտեղ ոստիկանների ներկայության իրավաչափությանն առնչվող հարցերին: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այս մասով առանձին քայլեր կձեռնարկվեն:

Ոստիկանների երեկվա արարքները քննարկվել են ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմի հետ:Հարցերն արժանացել են Ոստիկանության ղեկավար անձնակազմի անհրաժեշտ արագ արձագանքին, ինչը կարևոր է նման դեպքերի կանխարգելման տեսանկյունից:

Քաղաքացիներին բերման ենթարկելիս, ինչպես նաև երեխաների նկատմամբ ոստիկանների, քաղաքապետարանի աշխատակիցների արարքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություններ կհասցեագրվեն Ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև քննչական մարմիններին:Արման ԹաթոյանՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրովն ու Միրզոյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանն է լինելու է հաջորդ վարչապետը. հիմա նրան քննադատում են հենց դրա համար. Արա Վարդանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հրանտ Մարգարյանի որդին մահացել է

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանն է լինելու է հաջորդ վարչապետը. հիմա նրան քննադատում են հենց դրա համար. Արա Վարդանյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանի որդին մահացել է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական