Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում լարված իրավիճակ է։ Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից։ Քիչ առաջ ոստիկանության հատուկ ջոկատայինները բերման ենթարկեցին վերլուծաբան Տիգրան Աբրահամյանին, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին, քաղաքական գործիչ Արա Սաղաթելյանին։