Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոստիկանները բացեցին Փարաքարի համայնքապետարանի դռները

23/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոստիկանությունը թույլատրել է Փարաքարի ավագանու անդամ, ընտրված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանին մտնել համայնքապետարանի շենք և անցնել իր լիազորությունների կատարմանը: Վոլոդյա Գրիգորյանը «Ապրելու երկիր» կուսակցությունից է։

Նշենք, որ Վոլոդյա Գրիգորյանին և նրա աջակիցներին այսօր մի քանի ժամ թույլ չեն տվել մտնել համայնքապետարան։

Փարաքար համայնքի բնակիչներն առավոտից փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, և պահանջում էին թույլ տալ իրենց մտնել համայնքապետարանի շենք։

Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը,  սակայն ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում՝ մշակույթի տան դիմաց, ամբիոն է տեղադրել և կազմակերպել երդմնակալության արարողությունը:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կա դատական վեճ, այդ պատճառով էլ ոստիկաններնիրավունք չեն ունեցել նրանց թույլատրել համայնքապետարանի շենք մտնել։

Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

Սկզբում համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը. նա ընտրվել է 10 ձայնով:

Հետո եկել են Դավիթ Մանուկյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները եւ Դավիթ Մինասյանին համայնքապետ են ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞վ է իրավունք տվել Փաշինյանին միակողմանի որոշելու, որ սա է սահմանը

Հաջորդ գրառումը

Խոհանոցային խորհուրդներ՝ Առողջապահության նախարարությունից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ է մեզ հորդորում Վեհափառ Հայրապետը. Ռուբեն Մելիքյան

05/01/2026
Նորություններ

Պարզ է, որ տիրադավները նախկինում էլ ներսից են գործել որպես ուրացողներ. Տիգրան Աբրահամյան

05/01/2026
Միջազգային

Պոպուլիզմից դեպի ավտոկրատիա. Փաշինյանը կործանում է Հայաստանի ժողովրդավարությունը. Ռոբերտ Ամստերդամ

05/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չարիքը չի հրաժարվել իր քաղաքականությունից և կփորձի պղծել անգամ Սուրբ Ծննդյան սրբազան օրը. Տիրատուր քահանա Սարդարյան

05/01/2026
Հաջորդ գրառումը

Խոհանոցային խորհուրդներ՝ Առողջապահության նախարարությունից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական