«Երեկվանից շատերդ եք հասցրել տեսնել գերեվարված հայ զինվորների գնդակահարության սահմռկեցուցիչ կադրերը։ Երեկվա ամբողջ օրը ես գտնվում էի լեռներում, և իմ աչքերի առաջ էր այդ տեսարանը, այն մի շարք խորքային շերտեր ունի իր մեջ, որոնց մասին կուզեի ձեզ հետ ստորև կիսվել․
ա) հայերն ու ազերիները երբեք բարեկամներ չեն եղել, և դարերով ապրելով նույն հողի վրա, շարունակաբար գտնվել են հակամարտ վիճակում, պարբերաբար այդ հակամարտությունները պայթել և վերածվել են մեծ պատերազմների։ Սակայն այն, ինչ տեղի է ունեցել վերջին 20 տարիներին, Իլհամ Ալիեվի իշխանության գալուց հետո, անցել է բոլոր հնարավոր սահմանները։ Ալիևը ծնել, սնել և դաստիարակել է մարդակեր բարբարոսների մի ողջ սերունդ, որի նպատակը ոչ միայն հայերին հաղթելն էր, այլ նրանց հոգեպես և ֆիզիկապես նվաստացնելը, սարսափահար անելը և սեփական հայրենիքից անվերադարձ տեղահանելը, դրան են միտված ահաբեկչության այս բոլոր մարդատյաց ակտերը։
բ) նույն ժամանակ, մեր երկրում աճել է ծույլ, անողնաշար և անսկզբունք մարդկանց մի շերտ, որը նույնիսկ այս ամենը տեսնելուց հետո, շարունակում է հավատալ, որ այս թշնամու հետ հնարավոր է խաղաղություն, եթե մենք իրենց պահանջները բավարարենք։ Սակայն իրենց պահանջը մեր ամբողջական ոչնչացումն է որպես տեսակ, կամ իրենց ենթակայության տակ ստրակական գոյություն քաշ տալը։
Ով հրապուրվում է այդպիսի հեռանկարով, թող շարունակի հավատալ Փաշինյանին և նրա խոստացած ապագային։ Ով սակայն փոքր ինչ առողջ տրամաբանություն և ինքնապաշտպանության բնազդ ունի, և ընդունակ է վերլուծել վերջին 4 տարիներին տեղի ունեցած իրադարձությունների շղթան, պետք է գիտակցի, որ միայն ռազմականացնելով մեր երկիրը և կոշտ հակահարված տալով այս բարբարոս գազաններին, հնարավոր կլինի փակել նրանց ախորժակը, և նորից ստիպել մեզ հարգել ու հաշվի նստել մեր մարդկային իրավունքների հետ։
գ) Այսօր Իլհամ Ալիևի հայկական գործընկեր Նիկոլ Փաշինյանը շտապում է օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել նրա հետ, իր խոսքերով, Հայաստանի 29800 քկմ տարածքը փրկելու համար։ Ոչ մի խաղաղության պայմանագիր սակայն չի փրկի Հայաստանը, եթե Հայաստանում իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը։
Այդ դեպքում Ադրբեջանը, օգտվելով յուրաքանչյուր պատեհ առիթից, կուլ կտա Հայաստանը մաս-մաս, ինչպես արել է մինչև հիմա, սկսելով Ջրականից և Հադրութից, այնուհետև Շուշի, Քարվաճառ, Բերձոր, հիմա սպառնալով Ջերմուկին և Վարդենիսին։ Քանի այս երկու գործընկերները իշխում են, յուրաքանչյուրը իրենց մայրաքաղաքներում, հայ ժողովուրդը չի տեսնելու խաղաղ օր, նրա որդիները շարունակելու են զոհվել թուրքական և իսրայելյան ԱԹՍ-երի հարվածներից, իսկ մեր երկրի տարածքները դիրք առ դիրք, սար առ սար, գյուղ առ գյուղ կրճատվելու են, ինչպես դա եղել է ողջ այս 4 տարիների ընթացքում, մեր բոլորի շփոթահար հայացքի առաջ։
Եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր երկիրը, ապրել ազատ, դաստիարակել այստեղ մեր երեխաներին, իրական ապագայի հեռանկար բացել նրանց առաջ, մենք պետք է ազատվենք այս երկու «քաղաքակիր» գործընկերներից։ Սկզբից իշխանությունից հեռացնենք Փաշինյանին, որպեսզի կարողանանք մոբիլիզացնել մեր ազգի ջլատված ուժերը և միասնաբար պաշտպանել մեր երկիրը, իսկ հետո արդեն, այդ ուժերը ժողովելուց հետո, հասու միջոցներով ձեռնամուխ լինենք թշնամու մարդատյաց պարագլխին և նրա բուծած ֆաշիստական ոհմակը իշխանությունից հեռացնելուն՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի խաղաղության հեռանկար բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։ Աստված պահապան հայրենիքի համար պայքարող յուրաքանչյուր հայ մարդուն, մեր երկրին և ազգին»։