44-օրյա պատերազմից 5 տարի է անցել։
44 օր Հայոց բանակը անհավասար մարտեր է մղել Արցախը պաշտպանելու համար։ 44 օր մեր տղաները՝ դավաճանված, լքված, դժոխքի միջով անցնելով, զանգվածային ոչնչացման զինատեսակների տակ մարտնչել են, կյանքի գնով պաշտպանել Հայրենիքը։
44 օր Հայաստանի ու Արցախի իշխանությունները խաբել են, թե «հաղթում ենք», իսկ այդ ընթացքում հազարավոր տղաներ ուղիղ մսաղացի բերանին են եղել՝ գիտակցաբար նետվելով մարտի մեջ։ Նրանք կռվել են ոչ միայն ադրբեջանական բանակի, այլև վարձկանների դեմ։ Ադրբեջանը չէր նախատեսել, որ Հայոց բանակն ի վիճակի է 44 օր դիմագրավել, պայքարել, մեռնել։
Շուշին արդեն նոյեմբերի 5-ից մեր տիրապետության տակ չէր, մինչդռ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ֆեյսբուքյան էջում գրել է՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Մեր զինվորներին չզգուշացնելով, որ Շուշին արդեն մերը չէ, նրանց տարել են օկուպացված Շուշի՝ Շուշին «պաշտպանելու» վարձկաններից ու թշնամու կանոնավոր զորքից, իսկ իրականում նրանց «գլուխն ուտելու», որպեսզի ոչ մի վկա, ոչ մի ականատես Շուշիից ողջ չվերադառնա ու չպատմի դավաճանական, դավադրական պայմանավորվածության մասին։
Իսկ 44-րդ օրը՝ նոյեմբերի 9-ին, պատերազմը դադարեցվեց Հայաստանի ու Արցախի համար մեծագույն, անդառնալի կորուստներով։
44-օրյա պատերազմի ավարտից 5 տարի անց Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք չայցելեց Եռաբլուր։ Փաշինյանի գլխավորությամբ իշխանությունն այսօր մասնակցում է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագին՝ փորձելով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին հակառակ՝ ստեղծել հակաաթոռ, փորձելով Եռաբլուրին հակադրել թալինյան «պատարագը»։





