Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ թե Արարատ Միրզոյանը նպատակահարմար չի համարում, այլ Նիկոլ Փաշինյանից հերթական sms-ն է եղել

06/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաղաղության պայմանագիր չկա, ավելին՝ նոր պահանջներ են դրվում Հայաստանի առաջ։ Անթույլատրելի եմ համարում, որ հայ ժողովուրդը և պատգամավորները տեղյակ չեն, թե այդ փաստաթղթի բովանդակությունն ինչ է, բայց այն այս իշխանությունները պատրաստվում են ստորագրել. Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Ինչպես հայտնի է՝ 4 պատգամավորներով (Աննա Գրիգորյան, Քրիստինե Վարդանյան, Արթուր Խաչատրյան, Գեղամ Մանուկյան) հայց ենք ներկայացրել, որպեսզի այդ ապօրինությունը  չեղարկվի, որովհետև ԱԳՆ-ից  պատասխան է եկել՝ «թույլ չենք տալիս, որ այդ փաստաթղթին ծանոթանանք, որովհետև նպատակահարմար չենք համարում»։

«Ոչ թե Արարատ Միրզոյանը նպատակահարմար չի համարում, այլ Նիկոլ Փաշինյանից հերթական sms-ն է եղել՝ Ադրբեջանի կողմից հնչեցված պահանջներին ի պատասխան։

Մենք հետևողական ենք լինելու, որովհետև անթույլատրելի է բանակցությունների գնալ և հայ ժողովրդի մեջքի հետևում հերթական զիջումներն անել։ Արդեն խոսվում է, որ ադրբեջանցիները վերադառնալու են Հայաստան։ Աբսուրդ է՝ այսօր հայ հասարակության քննարկման առարկան են դարձրել Հովիկ Աղազարյանի անձնական կյանքին վերաբերող հարցեր, բայց հայ ժողովրդին վերաբերող փաստաթղթի մասին որևէ տեղեկատվություն չկա»,- փաստերն արձանագրեց Աննա Գրիգորյանը։

Նա պատմեց, որ որոշ ժամանակ առաջ արցախցիների վերադարձի իրավունքի մասին միջոցառում են  կազմակերպել, տարածքի տրամադրման ու տարատեսակ այլ հարցերի հետ կապված խոչընդոտներ են ստեղծվել, բայց Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով խոսում են, որ եթե մեկ հայ վերադառնա «Ադրբեջան»՝ նկատի ունենալով օկուպացված Արցախը, ուրեմն ադրբեջանցիներն էլ պիտի վերադառնան «արևմտյան Ադրբեջան»։

«Նույնիսկ Հայաստան չեն ասում, ասում են՝ վերադառնան «արևմտյան Ադրբեջան»։ Անվտանգության ռիսկերը հաղթահարված չեն, բանակցություններն ուղղակի փակուղի են մտել, մեզ համար ավելի վատ պայմաններ են ստեղծված»,- խոսքն ավարտեց Աննա Գրիգորյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կամավորության միջազգային օր-2024՝ ԲՊՀ-ում

Հաջորդ գրառումը

Ամերիկյան օգնություն. այլ օրակարգ հետհեղափոխական Հայաստանն ամերիկյան գործընկերներին չկարողացավ առաջարկել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025
Նորություններ

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025
Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025
Նորություններ

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025
Հաջորդ գրառումը

Ամերիկյան օգնություն. այլ օրակարգ հետհեղափոխական Հայաստանն ամերիկյան գործընկերներին չկարողացավ առաջարկել

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ...

ԿարդալDetails

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական