Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞րն է «Զանգեզուրի» կոմբինատի բաժնետոմսերն Արմեն Սարգսյանի սանիկին վստահելու պատճառը

08/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեռևս 2021 թ. հոկտեմբերին 168.am-ը Կառավարությանը գրավոր հարցումով էր դիմել՝ պարզելու, թե ի՞նչ է անելու վարչապետի աշխատակազմը նվեր ստացած «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի հետ. այն կառավարելո՞ւ է վարչապետի աշխատակազմը, թե՞ մասնավորեցվելու է։

Մեր հարցին Կառավարությունից պատասխանել էին, որ քննարկում են բաժնետոմսերի կառավարման արդյունավետության ապահովման հնարավորությունները և ուղիները։

Ընդամենը երկու ամիս անց գործադիրն ուսումնասիրեց, քննարկեց արդյունավետության հնարավորություններ, գտավ ուղին և ըստ այդմ որոշում ընդունեց՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 15 տոկոս բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը (ԱՆԻՖ)` պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետական սեփականության իրավունքը: Ի դեպ, Կառավարության տնօրինած բաժնետոմսերի 15 տոկոսը կոմբինատի ընդհանուր կապիտալի 25 տոկոսն է կազմում՝ 412 250,75 բաժնետոմս։

Բայց հիմա էլ նոր հարցեր են ծագում՝ նախ, եթե հավատարմագրային կառավարիչն իր պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործի` ելնելով իր և ընկերության շահերից, այդ ինչպե՞ս է որոշվել, որ հենց այս ընկերությունը պետք է կառավարի այդ բաժնետոմսերը։

Կառավարությունը որևէ պարզաբանում չի ներկայացրել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հենց այս ընկերությանն է հանձնվել բաժնետոմսերի կառավարումը, որի ղեկավարը ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին, ինչպես նաև նախագահ Արմեն Սարգսյանի սանիկ Դավիթ Փափազյանն է։

Կառավարության որոշման մեջ չկան անհրաժեշտ հիմնավորումները ու նաև այն հարցի պատասխանը, թե այդ ինչո՞ւ պետք է հարկատուների վճարած հարկերից 4 միլիարդ 733 միլիոն դրամ հատկացնի ԱՆԻՖ-ին, որպեսզի վերջինս «Էյր Արաբիա» ընկերությունը Հայաստանում դարձնի ազգային ավիափոխադրող, ինչը ողջունել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հյուրընկալելով Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին և ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին:

Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։

Թե հիմնադրումից ի վեր իրեն վերագրված այս պարտավորությունների քանի՞ տոկոսն է կարողացել կատարել ու քանի՞ տոկոսով է աճեցրել Հայաստանի տնտեսությունը, փաստում են Հայաստանի տնտեսության աճի մասին վիճակագրական տվյալները, որոնք, մեղմ ասած, բոլորովին մխիթարող չեն։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ծիծաղելի եք ,պարոնայք կապիտուլյանտներ»․ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական