Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան… ոչ ոք. Արտակ Զաքարյան

20/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը…

Ալիևը РИА НОВОТИ գործակալությանը տված հարցազրույցում կրկին պնդել է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ միայն այս նախապայմանները կատարելուց հետո կհամաձայնվի, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրին:

Ի թիվս այս հարցերի, Ադրբեջանի նախագահը խոսել է նաև, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի համայնքի» հետ Հայաստանի կոցմից բանակցություններ սկսելու անհրաժեշտությունից, ԵՄ դիտերդներին դուրս բերելու պահանջից, վերջիններիս՝ իբրև թե ՆԱՏՕ-ի հենակետի վերածվելուց, Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին իբրև թե զինելու անթույլատրելիությունից, իբրև թե հայկական ռևանշիզմից և այլն նսեմացնող պահանջներից:

Ակնհայտ էր մեկ բան, Իլհամ Ալիևը իրեն պատկերացնում է Հարավային Կովկասի ոչ ֆորմալ լիդեր և իրեն թույլ է տալիս ավելի գլոբալ մասշտաբի դատողություններ անել : Դժվար չէ կռահել, թե ինչ քամիներ են նրան քաջալերել նման քամահրական ու պահանջատիրական կեցվածք ընդունել Հայաստանի հանդեպ: Բայց մինչ «պրոադրբեջանական» նպաստավոր քամիների փչելը, Նիկոլ Փաշինյանի դավադիր կառավարության բազմաթիվ սխալներն են Ալիևի «ոգևորության» գլխավոր պատճառը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Ադրբեջանի երազներում անգամ չէին լինի պահանջներ թելադրել Հայաստանի ներքին քաղաքականությանը: Իսկ Նիկոլի դավադիր քաղաքականությամբ բանակցային գործընթացը տապալած, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ուղիղ աջակցությամբ Արցախն օկուպացրած Ալիևը չէր կարող, նախկին իշխանությունների պարագայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարց դնել կամ նրա համանախագահներից որևէ մեկին հաթաթա տալ:

Սիրիայի իրադարձություններից հետո ակնհայտ է, որ Ադրբեջանը պատճառներ է հավաքում Հայաստանի հարավի դեմ նոր ռազմական ագրրսիա իրականացնելու և «միջանցք» ստանալու համար: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն ու պահանջները զուտ տարբեր երկրների շահերի գեներացման և Հայաստանի կառավարիչներին նոր ստորացուցիչ գործընթացի մեջ ներքաշելու նախերգանքն է:

Իսկ ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան: Դատելով այսօրվա քաղաքականությունից՝ ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, որովհետև բոլորը պարզ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հայ ժողովրդի և ՀՀ-ի ապագայի հարցն է լուծում, այլ պատրաստ է «պառկել ցանկացածի տակ»՝ հանուն իր աղետալի վարչապետության: Նա Հայաստանի քաղաքացիներին խոստացել է խաղաղություն, բայց կամա, թե ակամա՝ նորից ստանում է նոր պատերազմ ու նոր քաոս»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանին փոխանցել են, որ Արփին էլ անմեղ «աղավնի» չէ. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025
Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025
Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025
Միջազգային

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025
Հաջորդ գրառումը

Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական