ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նանի Բրեգվաձեն է պատմում․ «7-ամյա մորաքույրս Մոսկվայում մասնակցում էր վրացական մշակույթի տասնօրյակին: Միջոցառմանը ներկա էր նաեւ Ստալինը, որ բավական լավ ձայն ու երաժշտական լսողություն ուներ: Միջոցառման ժամանակ երգում է նաեւ Ստալինը։ Նա հանկարծ երգի կեսից կանգ է առնում՝ չցանկանալով երգել երգի «ա՜խ, դու տղա» բառերը: Հավաքվածներից որեւէ մեկը չի համարձակվում շարունակել նրան։ Բայց մորաքույրս համարձակվում ու երգում է: Ներկաները վախվորած նայում են Ստալինին՝ մտածելով, որ կպատժի համարձակ մորաքրոջս, բայց, հակառակը, ԽՍՀՄ առաջնորդը ողջունում ու անգամ պարգեւատրում է նրան»։
Նանի Բրեգվաձեն 87 տարեկան է։ Ըստ տարբեր աղբույների՝ նա կա՛մ 1935, կա՛մ 1937 թիվ է, բայց մինչեւ օրս շարունակում է երգել կենդանի կատարմամբ։
Լուսանկարում՝ Նանի Բրեգվաձեն
Սևակ վարդումյան