Իրավաբան-միջազգայնագետ Սուրեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, թե Նիկոլ Փաշինյանի՝ Շվեյցարիա կատարած այցի շրջանակում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն ովքեր են ներկա եղել։
1․ Վահե Գաբրաշ. շվեյցարահայ գործարար և բարերար։ 2024թ․ մարտին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել էր, որ ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում:
2․ Հակոբ Ավագյան․ շվեյցարահայ գործարար, գորգերի վաճառքով զբաղվող Tapis d’Orient ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, նաև քաղաքականության մեջ է ակտիվ եղել։
3․ Մայք Բարոնյան․ Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահն է։
4․ Վիգեն Չետերյան․ ծնունդով լիբանանցի հայ լրագրող և հեղինակ, որը միջազգային հարաբերություններ է դասավանդում Ժնևի Վեբսթեր համալսարանում։ Հրապարակել է նաև գիրք 44-օրյա պատերազմի մասին։
5․ Հայկ Հովհաննիսյան․ 2018թ․ նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով։ Դաշնակցական Վահան Հովհաննիսյանի որդին է։
6. Վարդան Սիրմաքեշ․ շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի ղեկավարն է։
7․ Դանիել Փափազյան․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահն է։
8․ Դավիթ Ղուկասյան։
9․ Րաֆֆի Խորշիդյան։
10․ Հասմիկ Տոլմաջյան․ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։