Այսօր Շվեյցարիայի Ազգային Խորհրդարանի հայանպաստ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը եւս 15 այլ պատգամավորների ստորագրությանբ գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանն՝ Արցախահայերի վերադարձի եւ իրենց իրավունքների վերականգնման վերաբերյալ։ Եկող երկուշաբթի, սեպտեմբերի 23-ին գործադիրն արդեն խորհրդարանի ամբիոնից պետք է պատասխանի հետեւյալ հարցերին.
– Արդյոք Շվեյցարիան ճանաչո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենիք վերադառնալու և այնտեղ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնելու իրավունքը։
– Արդյոք COP29-ում շվեյցարական պատվիրակությունը մտադի՞ր է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների և նրա բնակիչների վերադարձի իրավունքի հարցը: