Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շուշիի ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ. հայտարարություն

24/03/2026
- Ազգային, ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակութային, Մշակույթ, Նորություններ, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի, «Կաճառ» գիտական կենտրոն ՀԿ-ի և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի համատեղ հայտարարությունը Շուշիի ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ

2026 թվականին լրանում է Շուշիի հայկական բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանական ոճրագործության 106-րդ տարելիցը։ 1920 թվականի մարտին տեղի ունեցած ցեղասպանությունը ոչ միայն մարդկային զանգվածային կոտորածի, այլև հայկական քաղաքակրթական ներկայության համակարգված ոչնչացման ակտ էր՝ ուղղված Շուշիի՝ որպես Արցախի մշակութային, հոգևոր և կրթական կենտրոնի վերացմանը։ Շուշիի բնիկ հայերի ցեղասպանության հետևանքով արմատապես փոխվեց քաղաքի ժողովրդագրական պատկերը՝ խաթարվելով դարերով ձևավորված հայկական գերակշռող ներկայությունը։

Մենք խստորեն դատապարտում ենք այն փաստը, որ մեկ դար անց Շուշիում և ընդհանրապես Արցախում շարունակվում է նույնատիպ քաղաքականությունը՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, յուրացմանը և խեղաթյուրմանը։ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող գործողությունները՝ եկեղեցիների ապամոնտաժում, պատմամշակութային կոթողների ձևափոխում, հայկական ինքնության ջնջում, ակնհայտ շարունակությունն են այն ցեղասպանական քաղաքականության, որը սկիզբ առավ դեռևս 20-րդ դարի սկզբին։

Առանձնակի ընդգծման է արժանի, որ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմի կողմից նույն օրը երկու անգամ գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ թիրախավորվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, այն պայմաններում, երբ եկեղեցու մերձակայքում որևէ ռազմական նշանակության կառույցներ չկային։

Առանձնակի մտահոգիչ է, որ միջազգային կառույցների անգործությունն ու ընտրովի մոտեցումները փաստացի նպաստում են այս հանցավոր քաղաքականության շարունակականությանը։ Մշակութային ցեղասպանությունը, որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում, շարունակում է մնալ անպատիժ, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության համակարգի համար։

Մենք հայտարարում ենք՝

Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի, մեթոդների և հետևանքների ամբողջությամբ,

Շուշիի հայ բնակչության ոչնչացումը և տեղահանումը հանգեցրել է քաղաքի ժողովրդագրական պատկերի արմատական փոփոխության,

Արցախի տարածքում այսօր իրականացվող մշակութային քաղաքականությունը հանդիսանում է այդ ցեղասպանության շարունակություն՝ նոր ձևերով և մեթոդներով,

հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը նպատակ ունի վերացնել պատմական հիշողությունը և խաթարել տարածաշրջանի քաղաքակրթական պատկերը։

Մենք պահանջում ենք՝

միջազգային կազմակերպություններից՝ իրական, ոչ ձևական քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ,

անկախ միջազգային մոնիթորինգի իրականացում՝ հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակի գնահատման համար,

Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականության իրավական գնահատական։

Շուշիի ցեղասպանության հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի ցեղասպանական քաղաքականության արձանագրում է, այլև ներկայի և ապագայի պատասխանատվություն։ Մշակութային ժառանգության պաշտպանությունը հանդիսանում է ազգային և համամարդկային արժեք, որի խախտումը պետք է արժանանա համարժեք միջազգային արձագանքի։

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու փաստագրել, բարձրաձայնել և միջազգային հարթակներում ներկայացնել Արցախի մշակութային ցեղասպանության իրական պատկերը։

Հիշում ենք։ Դատապարտում ենք։ Պայքարում ենք։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ

«Կաճառ» գիտական կենտրոն ՀԿ

«Ազգային» պատմամշակութային ՀԿ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սխալ եմ արել, որ նկարվել եմ Աղդամում. այդ երազանքը պետք է սպանել, պետք է խեղդել. Ալեն Սիմոնյան

Հաջորդ գրառումը

Եթե համարում եմ, որ ԱԱԾ տնօրենը պետք է ինչ-որ բան իմանա, անձամբ զանգում եմ իրեն, ասում, որ վտանգ կա. Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ-ի հետ գործակցելու մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք խոսում էինք խաղաղության մասին, որը կախված չէ Նիկոլ Փաշինյանից, Քպ-ից, Թրամփից, Ռոբերտ Քոչարյանից և մեկ ուրիշից. Ռոբերտ Քոչարյան

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Կինը մտահավախություն ունի, որ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրի, ու ի՞նչ, պատերա՞զմ կլինի

28/03/2026
Միջազգային

Իրանը Արաղչիին և Ղարիբաֆին սպանելու սպառնալիքների հետ կապված՝ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

28/03/2026
Նորություններ

«Կանազ» մշակույթի տան հրդեհի հետ կապված 3 կասկածյալ կա

28/03/2026
Հաջորդ գրառումը

Եթե համարում եմ, որ ԱԱԾ տնօրենը պետք է ինչ-որ բան իմանա, անձամբ զանգում եմ իրեն, ասում, որ վտանգ կա. Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ-ի հետ գործակցելու մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական