Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շուշիի ազատագրման օպերացիայի մարտական հրամանը ես եմ գրել իմ ձեռքով. Սեյրան Օհանյան․ News.am

13/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

News.am-ը գրում է․ 1992թ. Շուշիի ազատագրման օպերացիան ավելի քան հանրայնացված է, այն իրականացվել է գրեթե նույն ճշգրտությամբ, ինչպես գրված է եղել մարտական հրամանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար,  Շուշիի ազատագրման ռազմական գործողության մասնակից, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ Շուշիի ազատագրման և հանձնման վերաբերյալ վերջին հայտարարությանը։

«Շուշիի ազատագրման օպերացիայի մարտական հրամանը ես եմ գրել իմ ձեռքով. այնպես, ինչպես գրված է, գրեթե նույն մանրուքներով էլ իրականացվել է Շուշիի ազատագրումը»,-հայտարարեց գեներալ-գնդապետը։ Օհանյանի կարծիքով՝ «Շուշիի հերոսներին դատում են, մարդիկ, որոնք կապ էլ չունեն Շուշիի հետ» ասելով Սամվել Բաբայանը դժվար թե նկատի ունենար իրեն կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Սամվել Բաբայանը հավանաբար նկատի ունի, որ Շուշիի հերոսներին դատում են մարդիկ, որոնք կապ չունեն Շուշիի հետ։ Նա չի կարող նկատի ունենալ մեզ, որովհետև նույն Շուշիի ազատագրման օպերացիայի ժամանակ չորս ուղղություններից մեկի հրամանատարը Սամվել Բաբայանն է եղել և այդ ուղղությամբ որպես զինվոր Ռոբերտ Քոչարյանն էլ է մասնակցել, իսկ ուղղություններից մեկի ղեկավարը ես եմ եղել»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ իրականությանը համապատասխանում է Սամվել Բաբայանի այն պնդումը, թե Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Շուշին փրկելու իր նախաձեռնած օպերացիային որոշ զորամասեր հրաժարվել են մասնակցել։

«Կարծում եմ՝ Սամվել Բաբայանի ասածն իրականությանը համապատասխանում է։ Ես որքան գիտեմ, ինչ-որ զորք պետք է գար, որ խնդիր կատարեր։ Ասում էին, որ հեսա կգան, օպերացիան կանեն, այդ հույսը եղել է, բայց չի իրականացվել։ Այն, որ Շուշիի պաշտպանության հարցում ձախողումներ են եղել, դա իրականությանը համապատասխանում է»։

Հարցին, թե Շուշիի պաշտպանության  ձախողման հարցում արդյոք Սամվել Բաբայանն ունի մեղքի իր բաժինը, Սեյրան Օհանյանն արձագանքեց.

«Այդ ամենը հարցրեք պաշտպանության բանակի հրամանատարությանը, որոնք իրականացրել են պաշտպանության ողջ օպերացիան և դրա համատեքստում նաև Շուշիի օպերացիան»։

Պաշտպանության նախկին նախարարը նաև նշեց, որ պատերազմից հետո չի հանդիպել և չի զրուցել Սամվել Բաբայանի հետ։

«Առիթ չի եղել հանդիպելու»,–ասաց նա

Հիշեցնենք, որ այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե այդ ինչպես ստացվեց, որ Շուշին հանձնվեց, Սամվել Բաբայանն ասել էր. «Բոլորն այն հարցն են տալիս, թե Շուշին ո՞նց հանձնեցինք, ո՞նց ստացվեց, երբ դուք՝ բոլորդ անկեղծանաք ու խոստովանեք, թե 1992 թվականին Շուշին ոնց եք ազատագրել, հենց մի անգամ ճիշտը պատմեք, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել։ Քանի որ դուք ճիշտը չեք ասում, ասում եք՝ Շուշիի հերոսներին դատում են, մարդիկ, որոնք կապ էլ չունեն Շուշիի հետ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞րն է ավելի վրդովվեցնող․Ավետիք Իշխանյան

Հաջորդ գրառումը

Զարիֆը շնորհակալություն է հայտնել Լավրովին միջադեպը դատապարտելու պատրաստակամության համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
Նորություններ

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025
Նորություններ

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025
Հաջորդ գրառումը

Զարիֆը շնորհակալություն է հայտնել Լավրովին միջադեպը դատապարտելու պատրաստակամության համար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Հոկտեմբերի 21-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում...

ԿարդալDetails

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025

Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025

Ինչպե՞ս են ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում. Մարիաննա Ղահրամանյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական