Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Շուշեցիներն ու հադրութցիները նստացույց են արել

Հադրութից ու Շուշիից տեղահանված ընտանիքներն այսօր Կառավարության դիմաց նստացույց են արել՝ պահանջելով Արցախին տալ հայկական կարգավիճակ, իսկ իրենց՝ փախստականի։

Հիշեցնենք, որ նրանք երեկ նույն վայրում բողոքի ակցիա են իրականացրել ու հայտարարել այսօրվա նստացույցի մասին։ Կառավարությունից նրանց ոչ ոք չի ընդունել, չի արձագանքել։

«Վաղը՝ առավոտյան, կրկին գալու ենք նույն պահանջով։ Ակնկալում ենք, որ իրավասու պաշտոնյաները կհանդիպեն մեզ հետ։ Եթե մեզ չընդունեն, հնարավոր է՝ դիմենք միջազգային կառույցների: Կշարունակենք նստացույց անել, թե՝ ոչ, վաղը տեղում կորոշենք»,- հայտնել են նստացույցի մասնակից հադրութցիներն ու շուշեցիները։