Հուլիսի 18-ի գիշերվա ընթացքում ռուսաստանաբնակ հայերը համախմբվել են և, իրենց բնակավայրերից կտրելով 40-100 կմ ճանապարհ, հասել են «Ֆուդ սիթի» և այլ շուկաներ, որպեսզի գնեն հայկական գյուղմթերք:
Ինչպես հայտնի է, ադրբեջանական մաֆիան արգելել է հայկական գյուղմթերքով բեռնված ավտոմեքենաների մուտքը շուկաներ, և եթե միրգ-բանջարեղենը մեկ-երկու օրվա ընթացքում չվաճառվի, ապա կփչանա՝ մեծ վնաս հասցնելով հայ գյուղացուն: Ռուսաստանի հայությունը համախմբվել է և թիկունք թիկունքի՝ համախմբել ու դիմակայել ադբեջանցիներին նրանց իսկ նախաձեռնած «շուկայական» պատերազմում: