Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ֆիլմի հեղինակը։
«Սա հատկապես պատիվ է, քանի որ ժյուրիի նախագահը Սերգեյ Լոզնիցան է։ Իսկապես մեծ պատիվ է, և սա մեծ պատասխանատվություն է»,-սոցցանցում գրել է Շողակաթ Վարդանյանը:
Ֆիլմը ներկայացնում է Վարդանյանների ընտանեկան մթնոլորտը, նրանց հույզերը, ապրումները, տառապանքը, սպասումները 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ նրանք կորցնում են կապը ռազմաճակատում գտնվող սիրելի որդու, սիրելի եղբոր՝ 21-ամյա Սողոմոն Վարդանյանի հետ։
Հիշեցնենք, որ ֆիլմը ներկայացված է նաև «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդ ֆիլմերի ցանկում։