Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի գրառումը, –
Հանդիպման էինք երկրի ամենաբարձր պաշտոնյաներից մեկի մոտ: Աջ ու ձախ քայլելով վերջինս դիմելով հատկապես ֆիզիկներին ասում էր՝ ով պրոդուկտ տա կվճարոմ: Նկատի ուներ իրեղեն ինչ որ նոր գյուտ կամ տեխնիկա ռազմական բնագավառում:
Չհամբերեցի:
Պարոն, քառօրյայի ժամանակ (նոր էր ավարտվել) նույնիսկ նահանջի հրամանի դեպքում մեր զինվորն իր դիրքը չլքեց ու եթե նրա թիկունքում հազարավոր ամենալավ զինատեսակները լինեին՝ եթե այլ կերպ դաստիարակված լինեին՝ կլքեին նույնիսկ առանց հրամանի էլ, բայց չլքեցին և դա իմ՝ պատմաբան-հասարակագետիս ձեռքբերումն է և ես հպարտ եմ դրա համար…
Պաշտոնյայի դուրը չեկավ իմ ասածը երևի, բայց ընդմիջման ժամանակ գրեթե բոլորը սեղմում էին ձեռքս ու ջերմ խոսքե ասում: Հավանել էին ճշմարտությունը…
Իսկ այսօր շարքային ոստիկանը երեք անգամ ավելի է վճարվում, քան գիտությունների ակադեմիայի դոկտորը, էլ չեմ ասում 10 անգամ ավելի, քան դատավորներն ու դատախազները, 15 անգամ ավելի, քան պատգամավորներն ու չինովնիկները՝ հավելավճարները չհաշված…
Շնորհավոր ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐ….