ԱՄՆ-ն նշում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ստորագրված խաղաղության պատմական համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Հայտարարությունը տարածվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից:
«Նախագահ Թրամփը հրավիրել է երկու կողմերին և միջնորդ հանդիսացել տարիներ շարունակվող հակամարտությունն ավարտող համաձայնագրի հասնելու գործում: Սա հնարավորություն է երկու կողմերի համար ուշադրությունը կենտրոնացել Հարավային Կովկասի տնտեսական ներուժը բացահայտելու ուղղությամբ և առաջ շարժվել: Սա նաև առևտրային համաձայնագրեր և բարգավաճում կբերի ամերիկացի , ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին: Շնորհավորում ենք երկու երկրներին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ»,- ասում է Ռուբիոն: