1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է:
Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան