Սիրելի՛ երևանցիներ, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում է գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարմարություններ են պատճառվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»: