Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար ընկած իր զինվորներին. Facebook–ի իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն՝ լուսանկար հրապարակելով Եռաբլուրից։
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք զոհվեցին՝ դիմակայելով Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի ագրեսիային, միջազգային հանրության չափազանց հաճախ հանցակից անտարբերության պայմաններում։ Նրանց հիշատակը ստիպում է ինձ. ես կշարունակեմ պաշտպանել հայ ժողովրդին»։





