Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆՈՒՊԱՐԱՇԷՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՒ ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԷՆ ՎԵՐ ԵՒ ԱՆԴԻՆ ԿԱ՛Յ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ

ԴԻՄՈՒՄ-ՆԱՄԱԿ

ՀՀ Երևան Քաղաքի Քաղաքապետ՝

Տիգրան Ավինյանին

Կրկնօրինակը՝ ի գիտութիւն

ՀՀ վարչապետի աշխատակազմին

Սեւակ Յակոբեանէն

11.10.2025թ.

Յարգելի պարոն Ավինյան,

Բնականաբար ձեզի համար գաղտնիք մը չէ, ոչ ալ նորութիւն է Երևան քաղաքի Նուպարաշէն վարչական շրջանի տխուր իրավիճակը, որ ի դեպ խրոնիկ է:

Որպէս վերջին պատահար, տեղեակ էք, թէ Նուբարաշէնի աղբավայրին մէջ հրդեհ բռնկած էր հոկտեմբերի 10–ի գիշերը, մուխի, ծուխի եւ գարշահոտութեան մատնելով մեր սիրելի մայրաքաղաքը:

Մինչ դուք եւ Ձեր պատկանած քաղաքական խումբը վերջին հրդեհի փաստը պատահական չէք նկատեր՝ տողատակին մէջ մատնանշելով ընդդիմութիւնը, վերջինս իր հերթին Ձեզ է, որ կը մեղադրէ անփութութեան մէջ: Քաղաքական փոխցեխարձակումներէն բացի կայ անշուշտ քաղաքացիին աւելի եւս հետաքրքրող կամ յուզող պարագաները, որոնք են մեր մայրաքաղաքին սպառնացող կենսոլորտային աղէտն ու անկէ բխելիք առողջապահական լուրջ խնդիրները:

Այս բոլորէն վեր եւ անդին սակայն, այս տողերը գրողիս համար կայ այլ մտահոգութիւն եւ ընդվզում, որ ունի բարոյական ենթահող ինչ կը վերաբերի Նուպարաշէնի անուան ու անոր խորիմաստ գոյութեան:

Ափսոս, որ Ժամանակին քաղաքային աւան, այսօր մայրաքաղաքի վարչական շրջաններէն մէկը դարձած Նուբարաշէնը առաւելապէս հանրութեան յայտնի է այնտեղ տեղակայուած բանտով, հոգեբուժարանով, գերեզմանոցով եւ մանաւանդ աղբանոցով, որ ոչ միայն պատիւ չի բերեր անոր անուան, այլ նաեւ լուրջ անարգանք է անոր Մեծ բարերարի անմեռ յիշատակին:

Շատերու համար կրնայ այլեւս մոռցուած պատմութիւն ըլլալ, թէ Նուպարաշէնի կառուցումը կապուած է հայ ազգային բարերար, ՀԲԸՄիութեան հիմնադիր նախագահ Պօղոս Նուպար Փաշայի անուան ու հայրենասէր գործունէութեան հետ։ Ան արժանաւոր որդին էր Եգիպտոսի նման մեծ պետութեան մը առաջին վարչապետ Նուպար Փաշային: Պօղոս Նուպարի նախահայրերը սերած են Ղարաբաղէն Կոնստանդնուպոլիս գաղթած վաճառական Մկրտիչ Նուպարի Մելիքեանի ընտանիքէն:

Հայ ազգի համար ամենաբախտորոշ ժամանակահատուածին Պօղոս Նուպարը ինքզինք նետած էր ազգային-քաղաքական յորձանուտ. Ան ղեկավարեց սփյուռքահայ ազգային պատուիրակութիւնը Փարիզի հետ Ա. Աշխարհամարտ խաղաղութեան վեհաժողովին: Հայաստանի և հայ ժողովուրդի համար ծանր ժամանակներ էին: Ցեղասպանութենէն մազապուրծ հայութեան բեկորները ապաստանած էին ինչպէս աշխարհով մէկ, նաեւ անշուշտ Արևելեան Հայաստան: Պատերազմը, սովը, աւերները, համաճարակները կը հնձէին Հայ ժողովուրդի մնացորդածի կեանքերը: Եւ մինչ Եւրոպական պետութիւնները Հայ ժողովուրդի խնդիրներուն կը վերաբերէին սոսկ իրենց գերպետական շահերէն ելնելով, Պօղոս Նուպարի պէս Մեծ Հայ մը չէր կրնար ձեռնածալ մնալ:

ՀԲԸՄիութեան միջոցաւ աշխարհասփիւռ հայու բեկորներուն օգնութեան անզուգական ձեռք մեկնելուն զուգահեռ, անոր ուշադրութիւնը նաեւ կեդրոնացած էր Հայրենի նորաստեղծ պետութեան վրայ մեծ յոյս կապելով անոր անժամանցելի կարեւորութեանը վրայ:

Հետեւաբար, Հայաստանի մէջ Խորհրդային կարգերու հաստատումէն ետք, Պօղոս Նուպար իր օգնութիւնը առաջարկեց Հայրենի պետութեան: Հայրենադարձութիւնը խթանելու տեսլապաշտ մօտեցումով, ան Խորհրդային Հայաստանի կառավարութեան առաջարկեց Երևանի շրջակայքին մէջ աւան մը կառուցել, անոր համար ամերիկայութեան կողմէ հանգանակուած անբաւարար գումարին վրայ աւելցնելով իր իշխանական նուիրատուութիւնը: Պօղոս Նուպարի հիմնական նպատակն էր Ցեղասպանութիւն վերապրած հայ ժողովուրդի զաւակներուն հայրենադարձութիւնը։

Առաջարկը ընդունուած էր: Աւանը 1930ին արդէն սկսած էր կառուցուիլ: Յատակագիծի հեղինակը ականաւոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն էր: Հայ մեծ ճարտարապետը երկու տարի անձամբ հետեւելով հայրենադարձներու համար կառուցուող բնակավայրի շինարարական աշխատանքներուն, շուտով իրականութիւն դարձուց այն:

Երախտապարտ Հայ ժողովուրդը այդ աւանը իր Մեծ զաւակին անունով կոչեց՝ Նուպարաշէն: Ափսոս, որ սակայն 1937-ին Ստալինեան բռնաճնշումներու տարիներուն, աւանը ստացաւ Սովետաշէն անունը:

Անցան տարիներ: Վերջապէս անկախացած Հայաստանի կառավարութիւնը նշեալ աւանը արդարօրէն վերանուանեց իր նախկին Նուպարաշէն անունով, եւ շուտով ան դարձաւ Երեւան քաղաքի լիարժէք վարչական շրջան մը: Անոր կեդրոնական այգիին մէջ 2001 թուին, արժանաւորապէս կանգնեցաւ քանդակագործ` Տիգրան Արզումանյանի եւ ճարտարապետ` Է. Աբաղյանի աշխատանքը հանդիսացող՝ Մեծ բարերարին կիսանդրին:

Յարգելի պարոն քաղաքապետ,

Որպէս Հայ մարդ, Հայաստանի քաղաքացի եւ Պօղոս Նուպարի հիմնած Մեծ Միութեան արդեն 90-ամեայ դրօշակակիրը հանդիսացող թերթին՝ «ԶԱՐԹՕՆՔ»-ին խմբագիրը, կոչ կ՛ուղղեմ Ձեզի համապատասխան քայլեր ձեռնարկելու փրկելու կացութիւնը: Ժամանակն է կոտրելու այն բացասական պատկերացումները, որոնք հայրենաբնակ հանրութեան մօտ կը յառաջանան այսօր «Նուպարաշէն» բառը լսելով։

Նուպարաշէնը իր բարերարին տեսիլքով ու Թամանյանի արուեստով նախագծուած էր որպէս Ազգային Երազ, մինչ ան այսօր վերածուած է Ազգային Ամօթի:

Նախաձեռնութիւնը Ձերը պէտք է ըլլայ գուցէ նաեւ վերջ տալու վերջին հրդեհին յառաջացուցած ցասումին, անկախ ամէն տեսակի մեկնաբանութենէ:

Նուպարաշէնը պէտք չէ, որ մնայ աղբանոց, ոչ ալ տխուր կամ վատահամբաւ բաներ յուշող տեղավայր: Ինքզինք յարգող երկիրներու մեծ քաղաքները ունին աղբի վերամշակման համար շատ յաջող եւ շահաբեր ինչպէս նաեւ կենսոլորտապաշտպան ձեռնարկներ: Այս մասով, ինչպէս նաեւ շրջանը մեծապէս զարգացնելու եւ հայրենադարձութեան նոր խթան հանդիսացնելու համար, ես վստահ եմ, որ Ձեզի կրնայ զօրավիգ կանգնիլ Պօղոս Նուպարի շարաւիղը հանդիսացող, անոր հիմնած Մեծ Միութեան՝ ՀԲԸՄ-ի այսօրուայ ղեկավարութիւնը, ինչպէս նաեւ ամբողջ սփիւռքահայութիւնը, եթէ իրենց ներկայացուի թափանցիկ, գործնական եւ նպատակասլաց ծրագիր:

Յարգանքով,

Սեւակ Յակոբեան,

ՅԳ. Սոյն պաշտօնական նամակը գրած եմ Արեւմտահայերէն լեզուով եւ ուղղագրութեամբ, նախ՝ որպէս սկզբունքային հարց, ապա լիարժէք օգտագործած ըլլալու համար Մեծ բարերարին խօսած ու գրած մայրենին:

Սևակ Հակոբյան, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

Հաջորդ գրառումը

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025
Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
Նորություններ

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

ՄԱՀԱԶԴ Խորը վշտով հայտնում ենք՝ օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով այսօր մահկանացուն է կնքել պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի...

ԿարդալDetails

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական