Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ֆրանսիան, Բելգիան, Նիդերլանդները, Սլովակիան և շատ այլ պետություններ ունեն օրենք, որը քրեական պատասխանատվության է ենթարկում Հայոց Ցեղասպանության ժխտումը։
Նույնիսկ վատ երազում չէի պատկերացնի, որ մեզ պետք է լինելու այսպիսի օրենք Հայաստանում։
Պարզվում է նման օրենք անհրաժեշտ է։
Թուրքիան իմ թշնամին է։
ՀԻՇՈՒՄ ԵՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ։