Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նուբարաշենի աղբավայրը գրեթե մոտեցրել է սանիտարական աղբավայրի մակարդակի. քաղաքապետարանի աշխատակցի հայտարարությունն անվստահություն առաջացրեց

17/02/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի օդի աղտոտվածության վրա կանաչապատման ազդեցությունը շատ փոքր է, Factor TV-ի եթերում ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ շինարարությունն ավելի քիչ է ազդում օդի աղտոտվածության վրա, հիմնական գործոն են տրանսպորտային արտանետումները։

«Որ մտածենք՝ կանաչ տարածքներով այդ հարցը լուծելու ենք, սխալ է։ Պետք չէ գնահատել այդ մի գործոնի դերը։ Որ կանաչապատման ներկա տեմպերն աննախադեպ են, միանշանակ է և հնարավոր չէ հերքել։ Նախ, պետք է հասկանալ աղտոտման աղբյուրները, իսկ դա հասկանալու համար պետք են սարքեր, որոնք չափում են արտանետումները տարբեր աղբյուրներից»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան՝ նշելով, որ նախատեսվում է չափիչ նոր սարքավորումներ գնել։

Գորիկ Ավետիսյանը հիշեցրեց, որ 2024 թվականից գործում է 2,5 տոննայից ծանր բեռնատարների՝ աշխատանքային ժամերին Փոքր Կենտրոն մուտք գործելու արգելքը։ Նա նաև մատնանշեց, որ քաղաքապետարանը պայմանագրի համապատասխան կետով կառուցապատողներին պարտավորեցնում է կիրառել փոշու արտանետումը բացառող տեխնոլոգիաներ։

«Ինչքան էլ դա թանկ է՝ համեմատած մյուս տեխնոլոգիաների հետ, ընկերություններն առանց այդ սարքավորումների հնարավորություն չեն ունենա մասնակցել մրցույթներին։ Կահավորված շինհրապարակների թիվն ավելանում է, որպեսզի ունենանք կարգավորված կառուցապատում»,- ասաց նա։

Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ դոցենտ Քրիստինա Վարդանյանն իր հերթին դրական գնահատեց այս նորամուծությունը։

Նա, սակայն, չհամաձայնեց քաղաքապետարանի պաշտոնյայի այն հայտարարությանը, թե վերջին հրդեհից հետո Նուբարաշենի աղբավայրում այնպիսի մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնք աղբավայրը գրեթե մոտեցրել են  սանիտարական աղբավայրի մակարդակի։ Վարդանյանը Գորիկ Ավետիսյանի այս հայտարարությանն արձագանքեց «վա՜յ» բացականչությամբ։

Գորիկ Ավետիսյանը վստահություն հայտնեց՝ Նուբարաշենի աղբավայրում այլևս հրդեհներ չեն լինելու։

«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ հավելեց՝ մեծ պատասխանատռվություն է այս տարի աշնանը Երևանում ՄԱԿ-ի կլիմայական փոփոխություների շրջանակային կոնվենցիայի համաժողովը հյուրընկալելը։

«Մենք պետք է մեզ հարգենք»,- ասաց բանախոսը՝  ընդգծելով ազգաբնակչության՝ օդի աղտոտվածության հետևանքները լիովին գիտակցելու կարևորությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

5 անգամով պակաս ծառերի ծածկույթ ունենք, քան հիգիենիկ ստանդարտն է. Երևանում ծառահատումները պետք է արգելվեն. Քրիստինա Վարդանյան

Հաջորդ գրառումը

Միքայել Սրբազանը իր սիրելի Շիրակի թեմում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է. Մետաքսե Հակոբյան

09/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի

09/05/2026
Նորություններ

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը պարզապես անհնար է. Տիգրան Աբրահամյան

09/05/2026
Նորություններ

34 տարի առաջ այս օրը լիակատար ազատագրվեց Շուշին. Ավետիք Չալաբյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Միքայել Սրբազանը իր սիրելի Շիրակի թեմում է

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական