ամեն ինչ՝ հրահրելու Ռուսաստանի դժգոհությունը, սադրելով, որ ռուսները թողնեն ու դուրս գան, հետո էլ ասեն՝ այ , տեսեք, ռուսները ոչինչ չարեցին, որպեսզի Ալիեւը ավելի հանգիստ հարված հասցնի, որովհետեւ ՆԱՏՕ-ի զորակազմը ունակ չի լինելու պաշտպանել ՀՀ սահմանները այնպես, ինչպես այս օրերին դա արել է ռուսական ռազմաբազան, դիտորդները հազիվ իրենք իրենց պաշտպանեն»։
Ջամալյանը չի կարծում, թե ռուսական կողմը այդ պրիմիտիվ սադրանքին տուրք կտա։
Նրա փոխանցմամբ՝ լկտիաբար ստում են նրանք, ովքեր ասում են, թե այս օրերին 102-րդ ռազմաբազան կամ ռուսական կողմը ոչինչ չի արել․ «Արել է, ընդ որում, շատ գործուն միջամտությամբ հայկական բանակի, ԶՈՒ-երի մարտունակ ստորաբաժանումների հետ մեկտեղ կասեցրել է ագրեսիան պետական սահմանի մոտ, եթե չլիներ 102-րդ ռազմաբազայի գործուն ներգրավվածությունը մենք հիմա Սյունիք չէինք ունենա»։ Ռազմական փորձագետը պատահական չի համարում, որ թշնամին ինչ-որ պահից հետո հիմնական հարվածն ուղղեց Ջերմուկի ուղղությամբ, ըստ նրա, դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Իշխանասարի հատվածում կար ռուսական 102-րդ բազայի մի հենակետ, Իսկ Եղեգնաձորում ռուսական կողմը մեր ուժերի հետ համատեղ շատ լուրջ միջամտել է գործընթացներին։ «Այդ ծանր օրը՝ սեպտեմբերի 14-ին Երեւանի երկնքում սավառնում էին ռազմական ինքնաթիռներ, ես ուզում եմ հարց ուղղել՝ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 13-ին խոցել էր մեր ՀՕՊ միջոցները, ի՞նչն էր խանգարում խոցել հայկական ինքնաթիռները, ոչինչ, բայց ռուսական ինքնաթիռ խոցելու հանդգնություն Ալիեւը չունի, հետեւաբար, ենթադրելի է, որ այդ 102-րդ բազայի գործուն միջամտության դրսեւորումներից մեկն էլ ռուսական ավիաբազայի կործանիչների թռիչքն էր, որոնք ապահովում էին ցամաքում մեր ուժերի գործողությունները։ Բացի այս, այլ դրվագներ եւս կան, երբ 102-րդ ռազմաբազան ներգրավվել է գործողություններում։ Կարծում եմ վայոց Ձորի, Եղեգնաձորի բնակիչները բազմաթիվ էպիզոդների վերաբերյալ ստույգ տեղեկություններ կունենան»։
Ջամալյանը հիշեց նաեւ տեղեկությունն այն մասին, որ 102-րդ ռազմաբազայի մի զգալի հատվածն Արցախ է մեկնել։
Եզրափակելով զրույցը, Ջամալյանը եւս մեկ անգամ նշեց, որ հավաքական Արեւմուտքի նախագիծը Արցախն ադրբեջանի կազմում թողնելու նվաստացուցիչ խաղաղություն է, որտեղ Հայաստանն անգամ իր սուվերեն տարածք Սյունիքի նկատմամբ վերահսկողություն չի ունենալու։
Աղբյուր` Փաստինֆո