Թուրքիայի և Սիրիայի սահմանին նոր, ավերիչ երկրաշարժ է եղել։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հաթայ նահանգում կան նոր ավերածություններ, փլվել են տներ։