Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր Եվրոպան մինչ այժմ չի կարողացել գտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամենախելամիտ եւ նորագույն լուծումը. Արմեն Գևորգյան

29/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում «Եվրոպայում իրական ժողովրդավարության պաշտպանությունը եւ խթանումը» զեկույցի քննարկման ժամանակ:

«Նախ` կցանկանայի անդրադառնալ այն պնդմանը, որ, մեջբերում եմ, «ժողովրդավարությունը մեծամասնության դիկտատուրան չէ»։ Ցավոք սրտի, սա այն ուղին է, որն անցած տարիներին ընտրել են մեր անդամ պետությունների մի շարք կառավարություններ:

Այս ուղին հաճախ հանգեցնում է մեկ քաղաքական ուժի կողմից իշխանության կոնսոլիդացման եւ, հետեւաբար, ուռճացված գործադիր իշխանության: Հետո դա առաջ է բերում խորհրդարանի դերի եւ քաղաքական ընդդիմության աշխատանքի սահմանափակում: Ակնհայտ են նաեւ լրատվամիջոցների հանդեպ հետագա սահմանափակումները եւ խոսքի ազատության նոր արգելքները, ինչպես նաեւ` միջամտությունը դատարանների աշխատանքին: Փաստորեն, մենք ականատես ենք լինում այսպես կոչված «լիբերալ դիկտատուրայի» ձեւավորմանը:

Մեզանից շատերին անհայտ պատճառներով Եվրոպայի խորհուրդը եւ շատ այլ կազմակերպություններ մինչ այժմ նախընտրել են անտեսել վերը նշված միտումները: Հուսով եմ` դա ավանդական ժողովրդավարական արժեքների եւ նոր գլոբալ քաղաքականության միջեւ փոխզիջման արդյունք չէ: Կարծում եմ` «իրական ժողովրդավարություն» ապրանքանիշը չի կարող շնորհվել որեւէ երկրի` ցանկացած աշխարհաքաղաքական հաշվարկների կամ նախապատվությունների պատճառով: Ավելին, ինձ թվում է, որ մեծամասնության դիկտատուրայի ներկայացված բացասական դրսեւորումները մոնիտորինգի հատուկ առարկա պետք է դառնան կազմակերպության անդամ երկրներում:

Երկրորդ` հղում է կատարվում որոշակի «պատասխանատվությանն այլ անդամ պետությունների հանդեպ», որ պետք է ունենա իրական ժողովրդավարությունը` «արդարության եւ միջազգային համագործակցության վրա հիմնված խաղաղության» ընդհանուր նպատակին հասնելու համար: Ես համաձայն եմ սրա հետ, բայց կարծում եմ` «երկակի ստանդարտները» պետք է հանվեն:

Ակնհայտ է, որ նոր Եվրոպան մինչ այժմ չի կարողացել գտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամենախելամիտ եւ նորագույն լուծումը: Մենք պետք է գիտակցենք, որ ազգային ինքնորոշման պատմականորեն ընդգծված ձգտումները շարունակելու են իրենց ազդեցությունն ունենալ մայրցամաքում եվրոպական ժողովրդավարական ուղու, խաղաղության եւ կայունության վրա, եթե չլինեն արդար եւ ազնիվ որոշումներ:

Հարգելի’ գործընկերներ, մենք չպետք է ունենանք այնպիսի դեպքեր, երբ անդամ պետություններում ժողովրդավարության որակն անտեսվի աշխարհաքաղաքական ցանկացած վերափոխումների պատճառով: Կարծում եմ` այս կազմակերպության հիմնադիրների տեսակետն էր, որ անդամ պետությունների ներսում եւ նրանց միջեւ հակադեմոկրատական գործընթացներն օբյեկտիվ գնահատականի արժանանան Ստրասբուրգում», – նշել է Արմեն Գեւորգյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքի դպրոցի վկայական ու ֆեսեր

Հաջորդ գրառումը

Ուզում եմ լսել թասիբով ուսուցչների, դասախոսների մասին, ովքեր երեխաներին կհորդորի միանալ շարժմանը. Սայաթ Շիրինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
Նորություններ

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025
Նորություններ

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025
Նորություններ

Մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի. Միհրդատ Մադաթյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Ուզում եմ լսել թասիբով ուսուցչների, դասախոսների մասին, ովքեր երեխաներին կհորդորի միանալ շարժմանը. Սայաթ Շիրինյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025

Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը գրում է. Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատող Արամ Սարգսյանը խոսել է իր վարչապետ եղած ժամանակների մասին՝...

ԿարդալDetails

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025

Մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի. Միհրդատ Մադաթյան

14/05/2025

Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու․ Արամայիս Աղաբեկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական