Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը

25/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բեյրութի Սուրբ Եղիա աթոռանիստ եկեղեցում  հոկտեմբերի 24-ին  տեղի ունեցավ  Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. և Գերջ. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ նորընտիր Պատրիարքի գահակալության սրբազան արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արարողությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ներկայացուցիչները, Լիբանանում  Պապական նվիրակի ներկայացուցիչը, հայ եւ օտար հոգեւորականներ, սրբազան հայրեր, առաքինազարդ քույրեր, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը  Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հավատացյալ ու պաշտոնատար այլ անձիք:

Գահակալության արարողությունը  հանդիսապետեց Հայ Կաթողիկէ Պատրիարքության կառավարիչ եւ  Բերիոյ թեմի Առաջնորդ` Արհ. Պետրոս Արք. Միրիաթյանը՝ Սինոդոսական  Հայրերի հետ միասին։

Սեպտեմբերի 23-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով  Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:

Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը:

Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրկնում եմ՝ մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է. Իշխան Սաղաթելյան

Հաջորդ գրառումը

Թալիբները բացատրել են, թե ինչու չէին ցանկանում նախորդ կառավարության փլուզումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից. Մայր Աթոռ

31/01/2026
Նորություններ

Նաթան, Վահան և Հայկազուն Սրբազանները կանչվել են ՔԿ

31/01/2026
Նորություններ

Հովնան սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Նորություններ

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Հաջորդ գրառումը

Թալիբները բացատրել են, թե ինչու չէին ցանկանում նախորդ կառավարության փլուզումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական