Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Նոյեմբերի 10-ին ալ-Շարաան նախատեսում է առաջին անգամ այցելել Վաշինգտոն. Թրամփը ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկել է նրա նկատմամբ պատժամիջոցները վերացնել

Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է վերացնել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի  և Ներքին գործերի նախարար Անաս Հասան Խաթթաբի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Դեռևս հայտնի չէ, թե երբ կարող է Վաշինգտոնի բանաձևը ներկայացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ընդհանուր քվեարկության:

Դրա ընդունման համար անհրաժեշտ է առնվազն ինը կողմ ձայն, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի կամ Միացյալ Թագավորության կողմից վետո չկիրառել։

Նոյեմբերի 10-ին ալ-Շարաան նախատեսում է իր առաջին այցը Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։

Այս հանդիպման ժամանակ Սիրիայի ժամանակավոր նախագահը, ինչպես սպասվում է, կստորագրի համաձայնագիր՝ միանալու ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարող կոալիցիային. հաղորդում է Axios-ը: Reuters-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահի ԱՄՆ այցը կախված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումից:

Թրամփը նախկինում հայտարարել էր Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության էական փոփոխության և երկրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացման մասին։