Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նման բնույթի հրապարակումները կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ արցախահայության և ողջ հայ հասարակության վրա. Հովիկ Ավանեսով

22/06/2026
- Նորություններ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ, Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն

Հայտարարություն

Սոցիալական ցանցերում վերջին ժամերին լայն տարածում է գտել մի լուսանկար, որի վերաբերյալ տարածվում են պնդումներ, թե ադրբեջանական օկուպացիոն ուժերը շինարարական տեխնիկայի կիրառմամբ ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում քանդում են Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը։ Այս պահի դրությամբ նշված տեղեկությունը չի հաստատվել։

Լուսանկարի իսկությունը, դրա ստեղծման ժամանակը, վայրը, ինչպես նաև ներկայացված իրադարձության համապատասխանությունը իրականությանը գտնվում են ստուգման փուլում։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ու  Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն  հորդորում են հայրենակիցներին, զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և սպասել պաշտոնական հաստատված տեղեկատվությանը։

Նման բնույթի հրապարակումները, հատկապես երբ վերաբերում են ազգային ինքնության և մշակութային ժառանգության առանցքային խորհրդանիշներին, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ բռնի տեղահանված արցախահայության և ողջ հայ հասարակության վրա՝ խորացնելով անհանգստությունը, ցավն ու տեղեկատվական անորոշությունը։ Միևնույն ժամանակ, հատուկ ընդգծում ենք, որ նման չստուգված տեղեկությունների տարածումը կարող է վտանգներ ստեղծել նաև հենց մշակութային ժառանգության օբյեկտների համար։

Չհաստատված հրապարակումները կարող են անհարկի ուշադրություն հրավիրել տվյալ հուշարձանի կամ մշակութային արժեքի վրա և որոշ դեպքերում նպաստել դրա նկատմամբ հետագա վանդալիզմի, վնասման կամ ոչնչացման ռիսկերի մեծացմանը։ Հետևաբար մշակութային ժառանգությանը վերաբերող յուրաքանչյուր տեղեկություն պետք է հրապարակվի բացառապես փաստերի բազմակողմանի ստուգումից հետո՝ հիմնվելով հավաստի ապացույցների, այդ թվում՝ արբանյակային պատկերների, լուսանկարների և այլ վստահելի աղբյուրների վրա։

Ցավոք, վերջին շրջանում նման զգայուն թեմաները հաճախ օգտագործվում են դիտումների, տարածումների և հանրային արձագանքի արհեստական աճ ապահովելու նպատակով, ինչը հակասում է պատասխանատու տեղեկատվական գործունեության, մասնագիտական էթիկայի և հանրային շահի սկզբունքներին։

Տվյալ տեղեկությունն այս պահին մանրակրկիտ ուսումնասիրվում և ստուգվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ու Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալության կողմից։ Ստուգման ավարտից հետո, ինչպես նաև նոր հաստատված տվյալների առկայության դեպքում, հանրությունը կտեղեկացվի պաշտոնական հայտարարությամբ։

Կոչ ենք անում բոլորին ցուցաբերել տեղեկատվական պատասխանատվություն, մինչև փաստերի պաշտոնական հաստատումը չհրապարակել և չտարածել չստուգված նյութեր, ինչպես նաև առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրների կողմից հրապարակվող տեղեկատվությամբ։

Հ․Գ․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ լուսանկարի հրապարակումը կարող է հոգեբանական բացասական ազդեցություն ունենալ հանրության, մասնավորապես՝ բռնի տեղահանված արցախահայության վրա, այն չենք հրապարակում։

Արտահերթ ուղիղ եթեր. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի շուրջ վերջին զարգացումների մասին՝ մանրամասն տեսանյութում՝ https://www.facebook.com/OmbudsmanoftheCulturalHeritageArtsakh/videos/1331861705799504

Արցախի մշակութային ժառանգության Օմբուդսմեն

Նախորդ գրառումը

Ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտ

Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026
Նորություններ

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026
Նորություններ

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026
Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված

Լրահոս

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ...

1994-ից Արգենտինայի Սահմանադրությամբ Մալվինասի վերադարձը մշտական ազգային նպատակ է, իսկ Հայաստանն իր Սահմանադրությունից հանում է Արցախին վերաբերող հղումը. Օսկանյան

16/07/2026

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները,...

«Արարատցեմենտ»-ը պետականացվեց

16/07/2026

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական