Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցն է:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող այս դպրոց այցելելու կարիք չկա՞։
Լուսանկարներն արվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների կողմից դպրոց չհայտարարված այցի ընթացքում։
Շենքային պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չեն. բացակայում են թեքահարթակները, բազրիքները, հատուկ շոշափելի և ազդանշանային գծանշումները և այլն:
• Դպրոցում առկա են սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ. այն ապահովված չէ լոգախցիկներով, տաք ջրով՝ այնպիսի պայմաններում, երբ շաբաթվա ընթացքում 4 գիշեր երեխաների մեծ մասն անցկացնում է Դպրոցում:
• Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Ննջասենյակներում հիմնականում բացակայում են կողապահարանները։ Ավելին, դասապրոցեսի ավարտից հետո երեխաները մինչև երեկոյան ուշ ժամը ննջասենյակներում հանգստանալու հնարավորություն չունեն և ստիպված են սպասել դպրոցի տարբեր հատվածներում՝ մինչև ննջասենյակներ տեղափոխվելու ժամը։
Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները, այդ թվում՝ անձնական հիգիենան ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ՝ սանհանգույցների դռների մեծ մասը չեն փակվում ներսից։
• Ապահովված չեն երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։ Բացի այդ, ըստ Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացված տեղեկատվության՝ օտարվել է Դպրոցին պատկանող խաղահրապարակի տարածքը։
• Ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են սանիտարական նորմերի առերևույթ խախտումներ. տարածքը և խոհանոցում աշխատող անձանց հագուստները կեղտոտ էին, բացակայում էին սանիտարական (բժշկական) գրքույկները։